4357 դիտում
18:58 14-02-2020
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի հայտարարությունը՝ ԱԱԾ այսօրվա հաղորդագրության վերաբերյալ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդն իր մտահոգությունն է հայտնում այսօր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից [url=https://shamshyan.com/hy/article/2020/02/14/1147427/]հրապարակված [/url]տեսանյութում տեղ գտած տեղեկատվության մեջ անորոշ, առերևույթ անհիմն ձևակերպումների վերաբերյալ։
Հարկ ենք համարում նշել, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը մշտապես դատապարտել և հետևողական պայքար է մղել բոլոր տեսակի կոռուպցիոն երևույթների և դրսևորումների դեմ։
Մեր խորին համոզմամբ, ԱԱԾ պաշտոնական տեղեկատվության մեջ առկա է շահարկման ենթատեքստ, որն ուղղակի և անթույլատրելի վնաս է հասցնում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բարձր հեղինակությանը՝ ստվերելով ֆակուլտետի վաստակաշատ պրոֆեսորադասախոսական կոլեկտիվի և ուսանողության բարի համբավը։
Հորդորում ենք ՀՀ իրավապահ մարմիններին առերևույթ հանցակազմ պարունակող տեղեկատվություն տարածելիս ցուցաբերել առավելագույն իրավական կոռեկտություն և որոշակիություն՝ անմեղության կանխավարկածը երաշխավորելու և անհարկի շահարկումներից խուսափելու նպատակով:
[b]ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդ[/b]
Նմանատիպ նյութեր
2067 դիտում
18:32 14-02-2020
ԵՊՀ հայտարարությունը՝ ԱԱԾ այսօրվա հաղորդագրության վերաբերյալ
1470 դիտում
19:16 16-12-2022
«Անհապաղ ձեռնամուխ լինել Արցախի ճանաչման գործընթացին». ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդ
Այս բաժնից
1258 դիտում
10:09 15-01-2025
Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Վանեցյան
2650 դիտում
09:33 15-01-2025
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 3 մարզերում
817 դիտում
09:16 15-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ