211652_close_icon
views-count6941 դիտում article-date 15:32 19-02-2020

ՀՀ նախագահը պաշտոններից ազատել է ՀՀ ՊՆ ՌՈ պետ Արթուր Բաղդասարյանին և ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել Արթուր Բաղդասարյանին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնից և Ալեքսան Ալեքսանյանին ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից ազատելու մասին։ Այդ մասին հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։ Ա. Սարգսյանի հրամանագրերում, մասնավորապես, ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Արթուր ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից», «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Ալեքսան ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից»։

Նմանատիպ նյութեր