211652_close_icon
views-count6141 դիտում article-date 13:18 19-02-2020

Նախագահը ստացել է ՌՈ պետի և ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնանկության առաջարկությունները

ՀՀ նախագահի աշխատակազմը փետրվարի 19-ին ՀՀ վարչապետից ստացել է առաջարկություն պաշտոնանկ անել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանին և ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանին: Այս մասին «[url=https://armenpress.am/arm/news/1005454.html]Արմենպրես[/url]»-ին տեղեկացրեց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը: Արթուր Բաղդասարյանը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնում նշանակվել է 2017 թվականի մայիսի 25-ին, իսկ Ալեքսան Ալեքսանյանը ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնում նշանակվել է 2019 թվականի նոյեմբերի 28-ին:

Նմանատիպ նյութեր