4568 դիտում
16:44 20-02-2020
«Ոչ»-ի շտաբը քարոզչություն չի իրականացնելու, դրամահավաք անցկացնելու որոշում ևս չկա. շտաբի ձևավորումը հետապնդում է վերահսկողական մեխանիզմ կիրառելու նպատակ. «Ոչ»-ի շտաբի ներկայացուցիչներ. Tert.am
Ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին «Ոչ»-ի շտաբը դասական իմաստով քարոզչություն չի իրականացնելու: Այն իրավաբանների միություն է, որը չի ներկայացնում քաղաքական ուժ կամ ուժեր և պատրաստակամություն է հայտնել տրամադրել հարթակներ այն ուժերին, որոնք կցանկանան քարոզել «Ոչ»-ը: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/02/20/No/3215876?fbclid=IwAR1ukN71OJMfwzFCFYtemtM9JX7UYh6gGYaumm5INfWHqCSz1AGdS19XufU]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց «Ոչ»-ի շտաբի նախաձեռնող խմբի ներկայացուցիչ, փաստաբան Արսեն Մկրտչյանը:
Փաստաբանն ընդգծեց՝ «Ոչ»-ի դիրքորոշումն իրավական է. «Մենք մեր առաջ խնդիր ենք դրել բացատրել բոլոր հետաքրքրված անձանց, թե ինչ հոդվածի համար են քվեարկելու, ինչ է փոխվելու, ինչ հետևանքներ կարող է ունենալ»,-ասաց Մկրտչյանը՝ նշելով, թե չեն պատրաստվում, օրինակ, մարզեր այցելել, բակային հանդիպումներ ունենալ և «Ոչ»-ի քարոզչություն իրականացնել:
Անդրադառնալով դիտարկմանը, թե «Այո»-ի շտաբը դրամահավաք-ճաշկերույթ է իրականացնում և հարցին՝ «Ոչ»-ի շտաբը նման նախաձեռնություն չունի՞, փաստաբանն արձագանքեց՝ դրամահավաքի անհրաժեշտություն չի տեսնում: «Մենք իրավաբաններ ենք, զուտ դիտորդական, բացատրական աշխատանքների մեջ ներգրավվելու ցանկություն ենք հայտնել՝ կամավորության սկզբունքով, և որևէ աջակցության կարիք այս առումով չունենք: Հակառակը՝ իրազեկման առաքելություն ունենք, որն անում ենք»,-ասաց Մկրտչյանը:
Հարցին՝ հանրաքվեի քարոզչության պաշտոնական մեկնարկից՝ փետրվարի 17-ից հետո «Ոչ»-ի շտաբի հասցեին հակաքարոզչություն նկատե՞լ է, փաստաբանը պատասխանեց, որ սոցիալական ցանցերի հարթակում թե՛ ատելության խոսք, թե՛ թշնամանք կա: ««Այո»-ի աջակիցների բավականին լուրջ, ստվար զանգված կա, որն իր պարտքն է համարում կեղծ ու նաև իրական օգտահաշիվներով ատելության խոսք հնչեցնելը: Սա սովորական երևույթ է դարձել, ցավոք»,-նշեց փաստաբանը:
«Ոչ»-ի շտաբի նախաձեռնող խմբի ներկայացուցիչ, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը Tert.am-ի հետ զրույցում վերահաստատեց միտքն առ այն, որ «Ոչ»-ի շտաբը դասական քարոզչություն չի իրականացնելու: «Քարոզչություն չի լինելու այն տեսքով, որը հասարակությունն առհասարակ սովոր է տեսնել՝ բակային հանդիպումներ, հանրահավաքներ չենք ունենալու»,-ասաց Հայրապետյանը:
Իրավաբանն ընդգծեց՝ շտաբի ձևավորումը հետապնդում է վերահսկողական մեխանիզմ կիրառելու նպատակ՝ հանրաքվեի ընթացքում տարբեր տեղամասերում ունենալ վստահված անձինք և հանձնաժողովի անդամներ, ինչը հնարավորություն կտա հանրաքվեի ավարտից հետո հանրությանն իրազեկել, թե ինչ գործընթացներ են եղել, ինչն էլ թույլ կտա կանխել ենթադրյալ իրավախախտումները:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/02/20/No/3215876?fbclid=IwAR1ukN71OJMfwzFCFYtemtM9JX7UYh6gGYaumm5INfWHqCSz1AGdS19XufU]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
1531 դիտում
11:27 02-11-2023
«ՈՄՍ»-ին ինժեներական աշխատանքներ կատարելու և դրամահավաք իրականացնելու թույլտվություն չի տրվել․ ՊՆ. Tert.am
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»