4489 դիտում
13:57 21-02-2020
Սերգեյ Բագրատյանը պետական գնումների գործընթացում էական վերանայումների կարիք է տեսնում
ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը պետական գնումների համակարգում նախկինից մնացած էական խութեր է նկատում, կարծում է, որ էական վերանայումների կարիք կա:
«[url=https://armenpress.am/arm/news/1005772.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ Բագրատյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում «Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումներում:
«Տնտեսական հարաբերությունների զարգացման կարևոր բաղկացուցիչը գնումների գործընթացը ճիշտ կազմակերպելն է: Արդյո՞ք եղած օրենսդրությունը բավարարում է այն պահանջներին, որ նոր Հայաստանը դրել է իր առջև՝ հատկապես տնտեսական հարաբերությունների զարգացման ընթացքի համար: Վստահեցնում եմ, որ չի բավարարում: Միգուցե որոշ դրույթներ, որոնք նաև միջազգայնորեն ընդունված են, բավարարում են, բայց բուն բովանդակությունը, գնումների փիլիսոփայությունը ընդհանրապես ապահովված չէ: Նախկին համակարգն իրեն համապատասխան գնումների գործընթաց է կազմակերպել»,-ասաց Բագրատյանը:
Պատգամավորի կարծիքով՝ նախկինում, երբ որոշվել է, որ գնումների շրջանակում ինչ-որ մեկը պետք է բերի բաժակը, այդ մեկին ասել են, որ գնա, օրինակ, Ռուսաստանում կամ Բելառուսում պայմանավորվի այդ բաժակ արտադրողի հետ: «Նա պայմանավորվում էր, և մրցույթի չափորոշիչների մեջ դնում էին, որ բաժակը պետք է ունենա, օրինակ, 10 սմ բարձրություն և այլն: Հետո ասում էին, որ հայտարարեն մրցույթ հենց այդպիսին: Նրանք շատ հեշտությամբ հաղթող էին ճանաչում այն կազմակերպությունը, որին նախատեսել էին»,-ասաց նա ու հավելեց՝ այդ ընթացակարգով մրցույթները մեր տնտեսությունը բերել են այս վիճակին՝ գերմոնոպոլիզացնելով ապրանքային շուկաները:
Նա նկատեց՝ օրենքում ևս խութեր կան: Պատգամավորը շեշտեց՝ պետք է կոտրեն այդ համակարգը: «Տեղական արտադրողի մասնակցության որևէ կարգի խրախուսում որևէ մրցույթում չեմ տեսել: Բայց կարելի է այդպիսին մշակել: Տեղական արտադրողը ապրանքի իրացման խնդիր ունի: Մենք փոքր շուկա ունենք, եթե թույլ տանք ազատ մրցակցության պայմաններում տեղական արտադրողին չպաշտպանել, միանգամից կկորցնենք արտադրողին, որովհետև նրա համար մեկ խթանն այն է, որ իր արտադրանքը գնվի մրցույթի պայմաններում»,-ասաց Բագրատյանը:
Նրա կարծիքով՝ գնումների համակարգում մրցույթում ցածր գինը չի կարելի համարել կարևոր, և հաղթող ճանաչել ցածր գին դնողին: «Եթե մրցույթի արդյունքում մի ընկերություն դրել է 1 դոլար, մյուսը՝ 10 դոլար, միջին գինը 5-ն է, 5-ին մոտ առաջարկողը պետք է հաղթի»,-ասաց նա:
Պատգամավորը կարևորեց, որ խրախուսեն նաև ստարտափերի մասնակցությունը փոքր գնումներին:
Նմանատիպ նյութեր
1261 դիտում
11:50 07-06-2023
Հայաստանն Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացում առավելագույն որոշակիության կարիք է տեսնում
1012 դիտում
18:05 03-11-2023
Սերգեյ Բագրատյանը հանդիպել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողների հետ
Այս բաժնից
679 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2008 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
913 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց