70771 դիտում
11:00 22-02-2020
ՀՀ դեսպանությունը կոչ է անում Իրանում գտնվող Հայաստանի քաղաքացիներին կապ հաստատել իրենց հետ
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, հաշվի առնելով Իրանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը և վարակի հնարավոր տարածման վտանգը, հորդորում է ԻԻՀ տարածքում գտնվող հայաստանցիներին կապ հաստատել ՀՀ դեսպանության հետ և տեղեկություն տրամադրել գտնվելու վայրի վերաբերյալ:
Քաղաքացիները կարող են նաև նամակ ուղարկել ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/armembiran/posts/3862518423773258]էջին [/url]և էլեկտրոնային փոստին:
Ներկա պահին Իրանում կորոնովիրուսով վարակման 18 դեպք է արձանագրվել, որոնք գրանցվել են Կումում, Արաքում, Թեհրանում և Գիլյանում: Դրանցից 4-ը մահվան ելքով են ավարտվել:
ՀՀ առողջապահության նախարարությունը, հաշվի առնելով Իրանում կորոնավիրուսային վարակի դեպքերըը, առաջարկել է «Մեղրի» անցակետում էլ ավելի ուժեղացնել հսկողությունը։
Նշենք, որ Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 2345-ի, վարակված է 75,891 մարդ, ապաքինվել է 20,659 մարդ:
Նմանատիպ նյութեր
3133 դիտում
16:46 10-03-2020
Դեսպանությունը Հունաստանում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում է կապ հաստատել իրենց հետ
6322 դիտում
11:39 27-02-2020
Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ կոչ է անում կապ հաստատել իրենց հետ
Այս բաժնից
1465 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
880 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին