6325 դիտում
11:39 27-02-2020
Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ կոչ է անում կապ հաստատել իրենց հետ
Ճապոնիայում եւ Կորեայում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվածների թվի կտրուկ աճով պայմանավորված՝ ներկայումս Ճապոնիայում եւ Կորեայում գտնվող եւ այցով ժամանող ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում կապ հաստատել Ճապոնիայում եւ Կորեայում ՀՀ դեսպանության հետ՝ փոխանցելով կոնտակտային տվյալները։
Այս մասին հայտարարություն է տարածել Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը։
«Ճապոնիայում եւ Կորեայում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք նաեւ խուսափել վիրուսի բացահայտման մեծաքանակ դեպքեր գրանցած շրջաններ (Ճապոնիայում՝ Հոկկայդո, Կանագավա, Տոկիո, Չիբա, Իշիկավա, Վակայամա եւ Օկինավա նահանգներ, Կորեայի Հանրապետությունում՝ Սեուլ, Դեգու, Կվանգջու քաղաքներ, ինչպես նաեւ Գյոնսան նահանգ) այցելելուց:
Դեսպանությունը խորհուրդ է տալիս հետեւել ՀՀ առողջապահության նախարարության, ինչպես նաեւ Ճապոնիայի եւ Կորեայի համապատասխան իշխանությունների ցուցումներին։
Տեղեկացնում ենք, որ գործում է Ճապոնիայի Զբոսաշրջային Ազգային կազմակերպության թեժ գիծը՝ 050-3816-2787 հեռախոսահամարով եւ Կորեայի Զբոսաշրջային կազմակերպության թեժ գիծը՝ 1330 հեռախոսահամարով: Դեսպանության կոնտակտային տվյալներն են՝#230 Residence Viscountess, 1-11-36 Akasaka,
Minato-ku, Tokyo 107-0052, Japan
Հեռ. 03-6277-7453
E-mail: [email protected]»
Նմանատիպ նյութեր
70771 դիտում
11:00 22-02-2020
ՀՀ դեսպանությունը կոչ է անում Իրանում գտնվող Հայաստանի քաղաքացիներին կապ հաստատել իրենց հետ
3136 դիտում
16:46 10-03-2020
Դեսպանությունը Հունաստանում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում է կապ հաստատել իրենց հետ
Այս բաժնից
1861 դիտում
16:48 08-01-2025
Բողոքի ակցիա՝ ԲԴԽ շենքի դիմաց․ երիտասարդ կնոջը կյանքից զրկելու գործով ճնշումներ կան