211652_close_icon
views-count2856 դիտում article-date 17:28 24-02-2020

Երևանում «WATERLAND» ջրային հրավառությանը մնացին հաշված օրեր

Ինչպես արդեն տեղեկացրել ենք մարտի 6,7 և 8-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդես կգա ուկրաինական «WATERLAND» ատրակցիոն շոուն, որն այլ կերպ հայտնի է որպես կրկես ջրի վրա։ «WATERLAND» -ի առանձնահատկությունն այն է, որ ստեղծվել է շնորհիվ ոչ միայն պրոֆեսիոնալ արտիստների, որոնք հանդես են գալիս տարբեր ժանրերում, այլև՝ ժամանակակից տեխնոլոգիաների։ Կրկեսին բնորոշ սովորական հարթակին փոխարինում է ջրային հարթակը, շատրվանները մոտ 170 տոննա ջուր են արձակում, ինչն ուղեկցվում է լուսային և ձայնային էֆեկտներով։ Շոուն հագեցած է նորագույն տեխնիկայով, իսկ ծրագիրը բազմաթիվ ցնցող համարներով, որոնք ներկայացնում են օդային մարմնամարզիկները, ակրոբատները, ծաղրածուները, հրաշագործները, ինչպես նաև «Fusion dreams» շոու-բալետի և «Dance Breeze» ակվաբալետի արտիստները։ Նմանատիպ ջրային շոու, որը հագեցած է լուսային էֆեկտներով Հայաստանում անցկացվում է առաջին անգամ։ «WATERLAND» ջրային կրկեսի գեղարվեստական ղեկավար Դենիս Միխայլենկոյի խոսքով՝ նմանատիպ ջրային հրավառություն-շոու անելը տարբեր բեմերում միշտ դժվար է, բայց բոլոր փորձությունները հաղթահարվում են։ Հիմնական խնդիրն է ջրի ուժգնության կառավարումը և լողավազանի հատակի լուսային ձևավորումը։ Դրա համար նախապես մեծ քանակությամբ մասնագետներ սկսում են մանրակրկտորեն հավաքել լողավազանը, լույսերը, շատրվանները։ Լուսային գեղեցիկ էֆեկտների համար հավաքվում է մոտ 150 լույս, 30 ջրամղիչ է տեղադրվում ջրի ճիշտ բաշխման համար։ Սարքավորումները հատուկ մեքենաներով նախապես են բերվում, հավաքվում, որպեսզի շոուն իր կատարյալ ձևով հանդես գա։ «WATERLAND» ջրային կրկես այցելողներին սպասվում է աննախադեպ հետաքրքիր և դինամիկ երեկո՝ լի հրաշքներով: Մինչև 5 տարեկան երեխաների մուտքն անվճար է: Տոմսերը կարող եք ձեռք բերել www.tomsarkgh.am կայքից ՝արժեքը 2500-ից 20 000 դրամ:

Նմանատիպ նյութեր