211652_close_icon
views-count2214 դիտում article-date 17:28 02-03-2020

Երևանում «WATERLAND» ջրային հրավառությունը հետաձգվել է ապրիլ ամիս

Մարտի 6,7 և 8-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսված ուկրաինական «WATERLAND» ատրակցիոն շոուն, որն այլ կերպ հայտնի է որպես կրկես ջրի վրա, տեղի կունենա ապրիլի 17, 18 և 19-ին: Փոփոխությունը պայմանավորված է Հայաստանում գրանցված կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքի հետ կապված հասարակական վայրերում կուտակումների ոչ ցանկալի լինելով, դպրոցներում գարնանային արձակուրդները մարտի 2-ից 8-ը տողափոխվելով: «WATERLAND» -ի առանձնահատկությունն այն է, որ ստեղծվել է շնորհիվ ոչ միայն պրոֆեսիոնալ արտիստների, որոնք հանդես են գալիս տարբեր ժանրերում, այլև՝ ժամանակակից տեխնոլոգիաների։ Կրկեսին բնորոշ սովորական հարթակին փոխարինում է ջրային հարթակը, շատրվանները մոտ 170 տոննա ջուր են արձակում, ինչն ուղեկցվում է լուսային և ձայնային էֆեկտներով։ Շոուն հագեցած է նորագույն տեխնիկայով, իսկ ծրագիրը բազմաթիվ ցնցող համարներով, որոնք ներկայացնում են օդային մարմնամարզիկները, ակրոբատները, ծաղրածուները, հրաշագործները, ինչպես նաև «Fusion dreams» շոու-բալետի և «Dance Breeze» ակվաբալետի արտիստները։ Նմանատիպ ջրային շոու, որը հագեցած է լուսային էֆեկտներով Հայաստանում անցկացվում է առաջին անգամ։ Բոլոր նրանք, ովքեր արդեն ձեռք են բերել տոմսեր կարող են վայելել «WATERLAND» ատրակցիոն շոուն ապրիլի 17,18 և 19-ին:

Նմանատիպ նյութեր