ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կմասնակցի ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանին
Փետրվարի 24-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Ժնև՝ մասնակցելու և ելույթով հանդես գալու ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանի բարձր մակարդակով հանդիպմանը:
Այցի շրջանակներում նախատեսված են ԱԳ նախարարի հանդիպումներ մի շարք գործընկերների հետ։