34846 դիտում
17:38 26-02-2020
ԱԱԾ-ն հայտնաբերել է ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգի հեղինակներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը՝ իր գործառութային առաքելությամբ պայմանավորված, ս. թ. փետրվարի 26-ին տաք հետքերով բացահայտել է «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգի հեղինակներին: Երևան քաղաքի դպրոցներից մեկի 3 անչափահաս աշակերտներ, թեթևամտորեն վերաբերվելով իրենց արարքի հանրորեն վտանգավորությանը և հնարավոր հետևանքներին, գովազդային վահանակի վրա զետեղված վարկային կազմակերպության հեռախոսահամարով մոտակա տաքսաֆոնից զանգահարել են այդ կազմակերպության աշխատակցին և հայտնել, որ գտնվում են «Զվարթնոց» օդանավակայանում ու ցանկանում են որոշել՝ որտեղ տեղադրել իրենց մոտ առկա ռումբը: Վարկային կազմակերպության աշխատակիցը, արագ կողմնորոշվելով, ահազանգել է իրավապահ մարմիններին: Այնուհետև, ՀՀ ԱԱԾ աշխատակիցները, անհապաղ ձեռնամուխ լինելով ահազանգի իսկության ստուգմանը և հնարավոր սպառնալիքների չեզոքացմանը, ձեռնարկել են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ արդյունքում բացահայտելով անչափահասների գործունեության ողջ պատկերը:
Ենթադրյալ հանցանք կատարած անձինք հայտնաբերվել և փոխանցվել են ՀՀ ոստիկանությանը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
ՀՀ ԱԱԾ-ն հետևողական է ազգային անվտանգության սպառնալիքների դրսևորման ցանկացած ձևի դեմ պայքարում և կոչ է անում ու միաժամանակ հորդորում հանրությանը ձեռնպահ մնալ այսօրինակ արկածախնդիր, հակաիրավական և հանրավտանգ հետևանքներ առաջացնող վարքագիծ դրսևորելուց:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/02/22/1148092/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, փետրվարի 22-ին անհայտ քաղաքացու կողմից ահազանգ էր ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության 911 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ, ով հայտնել էր, որ օդանավակայանում ռումբ է տեղադրված և պայթելու է:
«Զվարթնոց» օդանավակայան էին ժամանել մեծ թվով փրկարարներ, ոստիկաններ և ԱԱԾ աշխատակիցներ:
Ժամանել էին նաև Երևանի շտապօգնության բժիշկների մի քանի հերթապահ խմբեր, ինչպես նաև սակրավորներ և կինոլոգներ:
Քանի որ ահազանգողը չէր հայտնել, թե որ օդանավակայանում է ռումբը դրված, մի խումբ ոստիկաններ, փրկարարներ և մյուս իրավասու կառույցների ծառայողներ ստուգում էին կատարում նաև «Էրեբունի» օդանավակայանում:
«Զվարթնոց» օդանավակայանի մոտ հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ու ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը:
Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ճանապարհային ոստիկանության հատուկ դասակի ծառայողները:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 135+
135+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2006 դիտում
11:22 19-12-2019
ԱԱԾ-ն բացահայտել է ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգի դեպք
916 դիտում
16:28 14-09-2023
Կեղծ ահազանգ՝ Գյումրու ոստիկանության շենքի մոտակայքում ռումբ տեղադրելու մասին․ հեղինակը հայտնաբերվել է
1181 դիտում
19:51 05-12-2022
Արցախը Հայաստանին կապող միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերը կեղծ են. Արցախի ԱԱԾ
Այս բաժնից
973 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
697 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1060 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»