211652_close_icon
views-count919 դիտում article-date 16:28 14-09-2023

Կեղծ ահազանգ՝ Գյումրու ոստիկանության շենքի մոտակայքում ռումբ տեղադրելու մասին․ հեղինակը հայտնաբերվել է

Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժին ահազանգ էր հնչել, որ տարածքում ռումբ է տեղադրված, հայտնում է Aravot.am-ը։

Սա մեծ լարվածություն էր ստեղծել, փակել էին Գյումրու Շիրակացի փողոցի մի հատվածը, տարհանել ինչպես ոստիկանության «Մուշ» բաժնի աշխատակիցներին, այնպես էլ այդ նույն շենքի առաջին հարկում գործող անձնագրային բաժանմունքի աշխատակիցներին։

Քիչ առաջ պարզվել է, որ ահազանգը կեղծ է․ հեղինակին հայտնաբերել են․ նա հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մի երիտասարդ է, որը ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանումում ցուցմունք է տվել, թե կատակ է արել։

Նմանատիպ նյութեր