1800 դիտում
10:35 28-02-2020
Հայատյացություն՝ սումգայիթյան «սցենարով»․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Սումգայիթի եղեռնագործության մասին ահա թե ինչ է պատմում ջարդերի ականատեսներից մեկը` Ալեքսանդր Սարգսյանը, ով դառը հիշողությունների վերաբերյալ գիրք է պատրաստում տպագրության. «Ոճիրը ծրագրված է եղել նախօրոք, կասեի` «պետական մակարդակով»:
Այդ կապակցությամբ ուշագրավ մի փաստ եմ ուզում արձանագրել: Ողբերգական դեպքերից առաջ, ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի և գրող-հրապարակախոս Զորի Բալայանի հետ հանդիպմանը «մտավախություն» էր հայտնել Բաքվում ապրող 200 հազար հայերի անվտանգության ապահովման շուրջ` այն ուղղակիորեն կապելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու արցախահայության պահանջի հետ:
Սումգայիթում կրքերը բորբոքելուն նպաստեցին նաև տարածված այն ստահոդ լուրերը, թե իբրև Հայաստանում զանգվածաբար սպանում են ադրբեջանցիներին ու թալանում նրանց ունեցվածքը: Սադրիչ էր և ԽՍՀՄ գլխավոր դատախազի տեղակալ Վ. Կատուսևի հեռուստատեսային ելույթը, երբ նա հայտարարեց, որ Ասկերանի դեպքերի ժամանակ իբրև երկու ադրբեջանցի է սպանվել: Որ եղեռնագործությունն, իրոք, նախապես էր ծրագրվել, այդ մասին են վկայում և ջարդարարների մոտ հայերի բնակարանների ցուցակներն ու գրանցված հեռախոսահամարները: Սցենարի համաձայն բաժանված էին դերերը, և հստակ հայտնի էին, թե ովքեր պիտի սպանեն, ջարդեն, ավերեն, թալանեն, հանցագործության հետքերը թաքցնեն:
Իսկ ոճիրից առաջ հրոսակներին դանակներ, կացիններ ու մետաղալարեր, նաև թմրանյութեր էին բաժանվել: Հատկանշական է և այն հանգամանքը, որ նախապես անջատվել էր հեռախոսային կապը ու հայերի տներում չէին գործում ՆԳ և շտապօգնության ծառայությունները»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5284 դիտում
17:03 22-09-2017
Ադրբեջանը բացահայտ հայատյացություն քարոզող երկիր է. Էդուարդ Շարմազանովը՝ Ռոբին Բյոհնիշիին
Այս բաժնից
1045 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1096 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
754 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»