3421 դիտում
17:53 28-02-2020
«Կինը հանուն զարգացման». կմեկնարկի «Հայաստան- Արցախ- Սփյուռք» համահայկական մրցանակաբաշխությունը
Մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Առնո Բաբաջանյան համերգասրահում կկայանա «Կինը հանուն զարգացման» 2020 համահայկական մրցանակաբաշխությունը, որի նպատակն է խրախուսել եւ մրցանակներ հանձնել տնտեսության, կրթության եւ առողջապահության ոլորտնեում իրենց ակտիվ ու բարեխիղճ գործունեությամբ աչքի ընկած կանանց եւ այն կազմակերպություններին, որոնք իրենց աշխատանքով բարիք են ստեղծում կանանց համար՝ ապահովելով միաժամանակ արտադրության եւ ծառայության բարձր որակ:
Մրցանակակիրների մեջ կան նաեւ հանրային ծառայողներ, կրթական ոլորտի ղեկավարներ եւ վաստակավոր բժիշկներ: Մրցանակաբաշխության կազմակերպիչը «Հայաստան- Արցախ- Սփյուռք» ամսագիրն է, ում կողմից իրականացված թիմային աշխատանքի եւ առցանց տիրույթում հատուկ իրականացված սոցհարցումների արդյունքում էլ ընտրվել են մրցանակակիրները: Միջոցառմանը ներկա կլինեն հյուրեր ՀՀ գերատեսչություններից եւ դիվանագիտական կառույցներից: Մրցանակաբաշխությունը կուղեկցվի համերգային ծրագրով: Կանանց շնորհավորելու կգան ՀՀ հայտնի արտիստներ, երգիչ -երգչուհիներ:
Նմանատիպ նյութեր
7251 դիտում
18:28 09-03-2020
Կայացել է «Հայաստան-Արցախ-Սփյուռք» համահայկական մրցանակաբաշխությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2959 դիտում
13:20 18-09-2014
Սեպտեմբերի 19-ին կմեկնարկի Հայաստան-Սփյուռք համահայկական 5-րդ համաժողովը
Այս բաժնից
391 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
517 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
955 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը