«Թումո» կենտրոնի մասնագետները բաց դաս են անցկացրել 4-րդ զորամիավորման N զորամասի զինծառայողների համար
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնագետները բաց դաս են անցկացրել 4-րդ զորամիավորման N զորամասի զինծառայողների համար:
Այս մասին հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունը:
Ներկայացվել են կենտրոնի նորարարական կրթական ծրագրերը և «Թումո»-ի ինքնուսուցողական վարժանքներին ու դասընթացներին զինծառայողների մասնակցության հնարավորությունները: