2743 դիտում
12:41 29-02-2020
Հրապարակվել են պաշտոնատար անձանց հայտարարագիր չներկայացնելու համար հարուցված վարույթների տվյալները
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակում է 2019 թվականի հուլիսից-դեկտեմբեր ամիսների ընթացքում պաշտոնի ստանձնման և պաշտոնը դադարեցնելու հայտարարգիր չներկայացնելու համար հարուցված վարչական վարույթներով 53 հայտարարատուի տվյալները: Տվյալները հրապարակվել են հանձնաժողովի ֆեյսբուքի [url=https://www.facebook.com/permalink.php?story_fbid=142712087221274&id=103388151153668]էջում[/url]։
2020 թվականի փետրվարի 27-ի դրությամբ հարուցված վարույթներից 2-ը կարճվել է դեպքի բացակայության հիմքով: Հայտարարատու պաշտոնատար անձանց առաջարկվել է մինչև 2020 թվականի մարտի 6-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել 2019թ. գործող պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիրը:
Ինչ վերաբերում է նախկին հայտարարատու պաշտոնատար անձանց, ապա նրանց առաջարկվել է մինչև 2020 թվականի մարտի 10-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել 2019թ. գործող պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիրը: Կից ներկայացվում է ցուցակները:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1000 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
979 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
913 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր