211652_close_icon
views-count2553 դիտում article-date 10:11 02-03-2020

Հունաստանի ազգային անվտանգությունը սպառնալիքի տակ է սիրիացի փախստականների հոսքի պատճառով. Ստելիոս Պետսաս

Հունաստանի կառավարության մամուլի խոսնակ Ստելիոս Պետսասը հայտարարել է, որ իր երկրի ազգային անվտանգությունը ներկա պահին վտանգված է սիրիացի փախստականների անօրինական հոսքի պատճառով, հաղորդում է Ria Novosti-ն։ «Նման պայմաններում իրավիճակը իրենից ներկայացնում է մի տեսակ ակտիվ, լուրջ, բացառիկ ու ասիմետրիկ սպառնալիք՝ երկրի ազգային անվտանգության համար»,-ասել է նա։ Պետսասի խոսքով՝ վերջին օրերին իրականացվում է մարդկանց տեղափոխման միջոցով անսպասելի, զանգվածային, կազմակերպված ու համակարգված ճնշում՝ Հունաստանի ցամաքային ու ծովային սահմանների վրա։ Նաև ընդգծել է, որ Հունաստանը միանշանակ կիրառելու է իր սուվերեն իրավունքը և սահմանադրական պարտավորությունը՝ իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։ Բացի այդ, դիմելու են Frontex-ին (Արտաքին սահմաններից պաշտպանելու եվրոպական գործակալությունը)՝ պահանջելով, որպեսզի RABIT ստորաբաժանումներ (ԵՄ արագ արձագանքման սահմանապահ ուժեր) տեղակայվեն Հունաստանի արտաքին սահմաններին, որոնք հարում են ԵՄ սահմաններին։

Նմանատիպ նյութեր