1724 դիտում
09:25 05-03-2020
Որտե՞ղ է արտահանման վրա հիմնված Հայաստանի տնտեսությունը․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանի տնտեսության զարգացումների մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանը հույսը դրել է հասարակության անտեղյակության վրա: Որ շատերը կարող են չտիրապետել տնտեսության վերաբերյալ տվյալներին, նորմալ է: Մարդիկ պարտավոր չեն հետևել պաշտոնական վիճակագրությանը, առավել ևս վերլուծել դրանք ու հետևություններ անել: Փոխարենը նրանք տնտեսության զարգացումների մասին կարող են դատել ելնելով այն բանից, թե այդ զարգացումներն ինչպես են ազդում իրենց վրա:
Այստեղ է, որ վիճակագրությունն ու իրականությունը շատ հաճախ տարբեր են: Տարբեր են, որովհետև ոչ միշտ է, որ վիճակագրական աճերը ցույց են տալիս տնտեսության իրական զարգացումները: Իրական զարգացումները շատ ավելի խորքային վերլուծություններ են պահանջում, քան արտաքուստ հրապարակվող վիճակագրական ցուցանիշներն են: Զարմանալի չէ, որ հաճախ վիճակագրորեն ամեն ինչ նորմալ է. բայց իրականում այլ է:
Օրերս Նիկոլ Փաշինյանը մի այսպիսի գրառում էր կատարել Հայաստանի տնտեսության իր տեսլականի վերաբերյալ. «Սիրելի հայրենակիցներ, հիշում եք, որ ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելիս հրապարակել եմ իմ տեսլականը, որ Հայաստանը պետք է լինի բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական երկիր, որը պետք է ունենա արտահանմանը միտված տնտեսություն»:
Որպես ասվածի հիմնավորում վարչապետը բերել էր նաև անցած տարվա արտահանման ցուցանիշները. «Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանումը 2019 թվականի արդյունքներով աճել է 10,3 տոկոսով»:
Արտաքուստ 10,3 տոկոսանոց աճը վատ ցուցանիշ չէ: Բայց ի՞նչ կա թաքնված դրա տակ:
Դրա տակ թաքնված է այն, որ արտահանման աճի տեմպը իշխանափոխությունից հետո էապես նվազել է: Արտահանումը Հայաստանից նախկինում շատ ավելի ակտիվ էր: Իշխանափոխությանը նախորդած տարում ապրանքների և ծառայությունների արտահանման աճը գրեթե կրկնակի բարձր էր, քան արձանագրվել է անցած տարի: Անցած տարի այն կազմել է 10,3 տոկոս, այնինչ «հեղափոխությունից» առաջ հասնում էր 18-19 տոկոսի:
Տարբերությունը ակնհայտ է արտահանման ոլորտում զարգացման միտումները բավականաչափ հետ են ընկել: Ու դա շարունակվում է նաև այս տարվա սկզբին:
Հունվարին ապրանքների արտահանումը ավելացել է, այն էլ 20 տոկոսով: Բայց ի՞նչ ունենք 20 տոկոսանոց աճի արդյունքում, արտահանման ծավալը չի հասել անգամ 2017 թ. մակարդակին: Այն ժամանակ Հայաստանից արտահանվել էր շուրջ 177 մլն-ի, այս տարվա հունվարին 174 մլն դոլարի ապրանք: Այսինքն՝ 3 մլն-ով քիչ: Ահա սա է արտահանմանը միտված Հայաստանի տնտեսության արձանագրած արդյունքը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2988 դիտում
22:42 22-11-2020
Գոհար Մելոյան. Որտե՞ղ են եւ որտե՞ղ էին Հայաստանի իշխանությունները
3576 դիտում
18:36 14-11-2016
ՆԱՏՕ-ի hետ Հայաստանի հարաբերությունները հիմնված են Հայաստանի ազգային շահերի վրա. Ուիլյամ Լահյու
1385 դիտում
09:26 06-11-2014
Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալները նվազել են. 168 ժամ
Այս բաժնից
1042 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1096 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
754 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»