3335 դիտում
10:37 05-03-2020
Անառողջ հասարակության նշանները․ «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է․ «Ասե՞լ, թե՞ չասել մարդկանց ճշմարտությունը: Իշխանությունների մասին ճշմարտությունն ասելն առանձնապես դժվար չէ՝ մանավանդ այսօր: (Ուրիշ հարց, որ մինչև հեղափոխությունն այդ ճշմարտությունը ժողովրդին դուր էր գալիս, իսկ հիմա դա համարվում է գրեթե դավաճանության նման մի բան):
Ընդդիմության մասին առանձնապես խոսելու բան չի մնացել, որովհետև ընդդիմադիր հայացքներ ունեցողներն այսօր Հայաստանում դարձել են հազվագյուտ տեսակ:
Ամենաբարդը ժողովրդին իր մասին ճշմարտությունն ասելն է: (Իհարկե, դա պետք է անել ամենայն հարգանքով, առանց մեծամտության և սնոբիզմի): Դա դժվար է, որովհետև չի կարող արժանանալ ծափահարությունների և «սրտիկների»: Բայց ասացեք խնդրեմ՝ ինչպե՞ս օգնել հիվանդին, եթե չասես նրան իր հիվանդության մասին:
Եվ, ուրեմն, արձանագրենք՝ մեր ժողովուրդը, աշխարհի մնացած ժողովուրդների նման, հեշտությամբ է ենթարկվում մանիպուլյացիաների և հակված է խուճապի: Երկուշաբթի օրը սուպերմարկետների վրա «հարձակումը» դրա վառ ապացույցն է:
Թվում է, թե դա ուղղակի զանգվածային պսիխոզի անհեթեթ դրսևորում է՝ մի՞թե մարդիկ մտածում են, որ կորոնավիրուսը միջուկային գրոհի նման մի բան է, և անհրաժեշտություն կառաջանա մի քանի ամիս նստել նկուղում: Ամենայն հավանականությամբ, ոչ մի բան էլ չեն մտածում, պարզապես խուճապի մեջ են, և վերջ: Կարելի է ծիծաղել և մոռանալ դրա մասին:
Բայց ես այստեղ տեսնում եմ երկու վտանգ, հասարակական հոգեկան անառողջության նշաններ: Առաջին՝ մարդիկ ելնում են ռեսուրսների անբավարարության, դեֆիցիտի կանխավարկածից՝ «վայ, մակարոնները տարան, ինձ չի հերիքի»: Երբ մարդու աչքը միշտ «ուրիշի ամանի մեջ է», և նա համոզված է, որ այդ «ուրիշն» իր գաստրոնոմիական հաճույքներն է վայելում ի՛ր հաշվին, դա մշտական սթրեսի աղբյուր է, և մեծապես խոչընդոտում է մարդու ստեղծագործական էներգիայի դրսևորմանը: Այդպես հնարավոր չէ կերտել ո՛չ սեփական, ո՛չ էլ երկրի բարեկեցությունը:
Երկրորդ՝ այն մարդը, որը մակարոնի մի քանի արկղ գրկած փակվել է իր տանը, նա, հավանաբար, կորոնավիրուսով չի հիվանդանա: Բայց նրա ուղեղում և ամբողջ օրգանիզմում տեղի կունենան այնպիսի գործընթացներ, որոնք թերևս կորոնավիրուսից ավելի վտանգավոր են: Նա, այդ բառի գրեթե ուղիղ իմաստով, թունավորվում է վախով:
Այստեղից՝ իմ առաջարկը: Լսել բժիշկներին և պահպանել հիգիենայի կանոնները: Ապրել սովորական ակտիվ կյանքով: Հնարավորինս քիչ մտնել սոցիալական ցանցեր: Վերջին առաջարկս ուժի մեջ է նաև կորոնավիրուսի պատմության ավարտից հետո»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
10274 դիտում
10:56 14-07-2017
Անառողջ բնազդների արտանետումները թունավորում են մթնոլորտը. «Առավոտ»
1635 դիտում
10:49 13-10-2022
Կրթությունը քայքայելու ծրագրերը նույն շարքից են․ պետության քայքայման նշանները․ «Առավոտ»
21599 դիտում
13:23 08-06-2013
Հայաստանի հավաքականի ձախողումների պատճառը հայկական ֆուտբոլում տիրող անառողջ մթնոլորտն է
Այս բաժնից
1042 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1096 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
754 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»