2598 դիտում
10:49 05-03-2020
ԲԴԽ անդամ դառնալու համար առաջիկայում կպայքարի երկու դատավոր․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալու համար առաջիկայում կպայքարի երկու դատավոր: «Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում գրել էր, որ մարտի 13-ին տեղի է ունենալու դատավորների ընդհանուր ժողովը, որի ժամանակ էլ կընտրվի ԲԴԽ անդամ, որը տևական ժամանակ է՝ տեղի չէր ունենում:
Եվ ԲԴԽ անդամ կարող են դառնալ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի անդամներ, քանի որ ԲԴԽ-ում թափուր է վարչական մասնագիտացման տեղը: Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներն են Ռուզաննա Հակոբյանը, Գոռ Հակոբյանը, Նախշուն Տավարացյանը, Վարդան Ավանեսյանը, Ստեփան Միքայելյանը, Տիգրան Պետրոսյանը, Սուրեն Անտոնյանը, Մամիկոն Դրմեյանը, Արտակ Բարսեղյանը, էդգար Սեդրակյանը:
Սակայն դատական համակարգում տարածված տեղեկությունների համաձայն՝ այդ դատավորներից շատերը ինքնաբացարկ կհայտնեն և չեն լինի թեկնածուների շարքում, այդ թվում՝ պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը, որը դեռ 2018 թվականին հրաժարվել էր ԲԴԽ անդամ դառնալուց:
Ինքնաբացարկներից հետո թեկնածուների թվում կմնա 9 դատավոր, սակայն, մեր տեղեկություններով՝ դատական համակարգում նախապատվություն են տալիս Սուրեն Անտոնյանին և Ստեփան Միքայելյանին, իսկ թե նրանցից ով շատ ձայն կհավաքի, պարզ կլինի մարտի 13-ին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
997 դիտում
09:02 03-05-2024
Նաիրա Հովսեփյանը լքեց ԲԴԽ պաշտոնը, բայց կշարունակի մնալ դատավոր. ԲԴԽ անդամներն են համոզել․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1042 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1096 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
754 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»