211652_close_icon
views-count3022 դիտում article-date 13:40 06-03-2020

Արսեն Թորոսյանն այցելել է Ծաղկաձորում մեկուսացված քաղաքացիների կեցավայր

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է կորոնավիրուսով պայմանավորված Ծաղկաձորում մեկուսացված քաղաքացիների կեցավայր: Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր [url=https://www.facebook.com/ATorosyanOfficial/]էջում[/url] մանրամասներ է ներկայացրել: «Քիչ առաջ այցելեցի մեր հատուկ պայմաններում ապրող 31 քաղաքացիների կեցավայր՝ ծանոթանալու նրանց կեցության պայմաններին և ինքնազգացողությանը։ Բոլորը ապահովված են անհրաժեշտ ամեն ինչով և իրենց լավ են զգում»,-նշել է Արսեն Թորոսյանը: Հայաստանում մարտի 1-ին գրանցվել է կորոնավիրուսով հիվանդացության հաստատված առաջին դեպքը: Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով իր կնոջ հետ փետրվարի 28-ին օդանավով ժամանել է Թեհրանից: Նրա հետ ռիսկային շփում ունեցած մարդիկ մեկուսացվել են:

Նմանատիպ նյութեր