3141 դիտում
14:01 27-03-2020
Արսեն Թորոսյանն այցելել է Ծաղկաձորում մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Ծաղկաձորի «Նաիրի» հանգստյան տանը մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներին: Այս մասին Ա. Թորոսյանն ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում:
«Այսօր որոշել եմ շրջայց կատարել բոլոր այն կետերում, որտեղ մեր հայրենակիցները պահվում են ժամանակավոր մեկուսացման մեջ, որպեսզի բացառենք նրանց շփումը մեր մյուս քաղաքացիների հետ ու կանխարգելենք վարակի տարածումը: Հիմա գտնվում եմ Ծաղկաձոր քաղաքի «Նաիրի» հանգստյան տանը»,- ասաց նախարարը:
Հանգստյան տանը մեկուսացված անձանց վիճակին հետևող կամավորներից մեկը նախարարին հայտնեց, որ շենքում բոլոր սենյակները զբաղված են, պահվող անձանց ինքնազգացողությունը լավ է, նրանք գտնվում են 24-ժամյա հսկողության տակ:
Ուղիղ եթերի ավարտին Առողջապահության նախարարը հայտնեց, որ օրվա ընթացքում այցելելու է նաև մյուս վայրերը, որտեղ քաղաքացիները գտնվում են մեկուսացման մեջ:
[b]ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:
Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ը ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:
Հայաստանում մարտի 27-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 329 է: Կորոնավիրուսից ապաքինվել է 28 քաղաքացի: Մարտի 27-ին մեկ քաղաքացի մահացել է:[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
14556 դիտում
19:32 25-04-2020
Ծաղկաձորում մեկուսացման մեջ գտնվող զույգն այսօր ամուսնացել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3019 դիտում
13:40 06-03-2020
Արսեն Թորոսյանն այցելել է Ծաղկաձորում մեկուսացված քաղաքացիների կեցավայր
11447 դիտում
20:56 07-07-2018
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններ
Այս բաժնից
910 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
928 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»