10917 դիտում
21:43 06-03-2020
Իրանում գրանցվել է կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային քանակություն
Իրանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային քանակություն: Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը:
«Անցած մեկ օրում հաստատվել է 1234 դեպք, ինչը ռեկորդային է: Նոր տվյալները հաշվի առնելով՝ ընդհանուր թիվը 4747 է»,- հայտնել է նա [url=https://www.irinn.ir/fa/news/770016/%D8%A2%D9%85%D8%A7%D8%B1-%D8%A8%D9%87%D8%A8%D9%88%D8%AF-%DB%8C%D8%A7%D9%81%D8%AA%DA%AF%D8%A7%D9%86-%D8%A8%D9%87-%DB%B9%DB%B1%DB%B3-%D9%86%D9%81%D8%B1-%D8%B1%D8%B3%DB%8C%D8%AF]IRINN [/url]հեռուստաալիքի եթերում:
Նրա խոսքով՝ այսպիսի աճը կարելի է բացատրել կենտրոնների թվի ավելացմամբ, որտեղ կարելի է վիրուսի ստուգման թեստ հանձնել. սրա շնորհիվ մեծացել է հիվանդությունը ճանաչելու արագությունը:
Ուսումնական հաստատություններում դասերը հետաձգվել են մինչեւ մարտի 20-ը, սակայն այդ օրվանից հետո Իրանում նաև սկսվում են Նովրուզի՝ տեղական ամանորյա տոնի հետ կապված արձակուրդները:
Նմանատիպ նյութեր
4807 դիտում
19:23 21-07-2020
Իրանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսից մահվան դեպքերի ռեկորդային թիվ է գրանցվել
7097 դիտում
17:12 23-10-2021
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման և մահվան դեպքերի ռեկորդային թվեր են գրանցվել
Այս բաժնից
892 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
862 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
979 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար