4807 դիտում
19:23 21-07-2020
Իրանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսից մահվան դեպքերի ռեկորդային թիվ է գրանցվել
Իրանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների շրջանում մահվան դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 229-ով եւ գերազանցել է 14․6 հազարը: Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Սիմա Սադաթ Լարին: Տեղեկացնում է [url=https://tass.ru/obschestvo/9015559]tass.ru[/url]-ն։
«Երկրում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը 2 625 է կազմել, իսկ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 278 827-ի»,- նրա խոսքերը մեջբերում է ISNA գործակալությունը: Լարին հավելել է, որ «վերջին 24 ժամվա ընթացքում Իրանում մահացել է 229 հիվանդ, իսկ մահացությունների ընդհանուր թիվը հասել է 14.634-ի»:
Առողջապահության նախարարության տվյալներով՝ համավարակի ամբողջ ընթացքում առողջացել է 242.351 հիվանդ, անցկացվել է կորոնավիրւոսի ախտորոշման 2․201,958 թեստ։
Նմանատիպ նյութեր
10914 դիտում
21:43 06-03-2020
Իրանում գրանցվել է կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային քանակություն
5834 դիտում
14:27 21-08-2021
Վրաստանում կորոնավիրուսից մահերի ռեկորդային թիվ է գրանցվել
3923 դիտում
15:36 04-06-2020
Սյունիքի մարզում վերջին 3 օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 23 նոր դեպք, ընդհանուր դեպքերի թիվը՝ 103
Այս բաժնից
868 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
844 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
955 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար