1281 դիտում
10:49 10-03-2020
Իշխանություններին պե՞տք է անկախ դատական համակարգ․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Չկա աշխարհում մի պետություն, որի շարքային քաղաքացիներին հետաքրքրեն սահմանադրական կարգավորումների առանձնահատկությունները և Սահմանադրական դատարանի կազմը: Մարդկանց հուզում են շատ ավելի պարզ, առօրեական խնդիրներ՝ իրենց եկամուտը, իրենց անվտանգությունն ու իրենց երեխաների ապագան: Այդպես է ամենուր: Բարեկեցիկ Նորվեգիայից սկսած և չքավոր Սոմալիով ավարտած: Եվ անիմաստ է ու քաղաքականապես անհեռատես՝ որևէ մարդու դրա համար կշտամբել:
Շատ բնական է, որ Հայաստանում էլ ՍԴ կազմին վերաբերող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչության ժամանակ քարոզիչների և քաղաքացիների երկխոսությունն անխուսափելիորեն շեղվում է բուն նյութից և հանգում է աշխատավարձի չափին, աշխատանք ունենալ-չունենալուն, կամ, ասենք, սեփական կրպակը առանց պետական անհիմն միջամտության աշխատեցնելուն և այլն: «Այո»-ի քարոզիչների խնդիրն է կապ ստեղծել այդ առօրյա հարցերի և ՍԴ կազմի փոփոխության միջև: Փոքր ինչ պարզեցնելով՝ կարելի է ձևակերպել այսպես՝ ապացուցել, որ մարդիկ ավելի բարեկեցիկ կապրեն, եթե Հրայր Թովմասյանն ու ՍԴ մնացած «հնից եկած» դատավորներն այլևս չպաշտոնավարեն:
Այդ կապը կարելի է ստեղծել թե՛ հուզական և թե՛ բանական մակարդակների վրա: Հուզականը պարզ է. «նրանք» (այսինքն՝ նախկինները) ձեզ թալանում էին, բոլոր բիզնեսների մեջ 50/50 փայ էին մտնում, ամեն ինչ կաշառքով էին անում, և հենց այդ պատճառով էիք դուք վատ ապրում, «նրանցից» մնացել է միայն ՍԴ-ն՝ եթե այդ կարևոր պետական կառույցի կազմը փոխվի, այլևս ոչ մի խոչընդոտ չի լինի ձեր բարեկեցության համար: Ինձ թվում է՝ քաղաքացիների մեծամասնության համար այդ փաստարկը բավարար է:
Բայց կա նաև բանական մակարդակ. Սահմանադրական դատարանի և մնացած բոլոր դատարանների անկախությունն իսկապես կարևոր է տնտեսության զարգացման համար: Բանն այն է, որ իսկական շուկայական հարաբերությունները չեն կարող զարգանալ առանց խիստ, անվերապահ և համընդհանուր օրինականության: Եվ այդ առումով էական է, որ բոլոր մակարդակների դատարաններն ապահովեն այդ օրինականությունը: Ոչ ՍԴ-ն, ոչ էլ երեք ատյանների դատարաններն անցյալ տարիներին դա չեն արել:
Սակայն հարց է առաջանում. արդյոք ներկայիս իշխանություններին պե՞տք է անկախ, չքաղաքականացված դատական համակարգ: Որոշ նշաններ ցույց են տալիս, որ նրանց, ինչպես և նախորդ իշխանություններին նման համակարգ պետք չէ: Տեղ խնայելու համար նշեմ ընդամենը երկու փաստ.
1) ԱԺ մեծամասնությունը մերժեց ՀՀ նախագահի առաջարկած երկու չքաղաքականացված պրոֆեսիոնալների թեկնածությունները ՍԴ դատավորի պաշտոնում՝ իր համար նախընտրելի Վահե Գրիգորյանին այդ տեղը տալու համար:
2) ՍԴ-ից և մնացած դատարաններից իշխանությունների դժգոհությունների մեծ մասը կապված է Քոչարյանի գործի հետ:
Բայց հնարավոր է՝ ես սխալվում եմ: Իմ սխալը կբացահայտվի այն դեպքում, երբ ՍԴ նոր կազմը որևէ որոշում ընդունի, որը ներկա իշխանությունների քիմքին չէ»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1042 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1096 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
754 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»