1434 դիտում
09:25 11-03-2020
Կառավարությունը անցումային արդարադատության նախագիծը վերջնական տեսքի է բերում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` կառավարությունն այս օրերին շատ լուրջ զբաղված է անցումային արդարադատության նախագիծը վերջնական տեսքի բերելու աշխատանքներով: Խնդիրն այն է, որ Արդարադատության նախարարությունը պետք է այս տարվա ընթացքում արդեն ներկայացնի այն գործիքակազմը, որով գործի կդրվեն անցումային արդարադատության լծակները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նպատակ կա առաջիկայում արդեն հստակեցնել փաստահավաք խմբի կազմը: Ինչպես հայտնի է, փաստահավաք խումբը պետք է զբաղվի 1991-2018 թվականներին Հայաստանում տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումների դեպքերի ուսումնասիրությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաև, որ իշխանությունները նպատակ ունեն փաստահավաք խմբում ներառել լուրջ անձանց, և հնարավոր է, որ այս գործընթացին որևէ մասնակցություն այդպես էլ չունենան օրենսդիրները, քանի որ պետք է խմբում լինեն շատ պրոֆեսիոնալ մարդիկ: Եվ հետաքրքիր է, որ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը մարտի 6-ին Թունիսում մասնակցում էր անցումային արդարադատության վերաբերյալ գիտաժողովին: «Ամեն ինչ մեր ռազմավարությունում ֆիքսված է՝ այն ժամկետները, որի շրջանակներում մենք պետք է ներկայացնենք ամեն ինչ: Փաստահավաք խմբի հետ կապված՝ մենք նախագիծը կներկայացնենք, կտեղեկանաք, թե ինչի մասին է խոսքը»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Գրիգորյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1472 դիտում
10:15 04-04-2019
Կմիանա՞, արդյոք, ԲՀԿ-ն ԼՀԿ-ի ներկայացրած օրինագծին, որը վերջնական տեսքի է բերվել ՀՅԴ-ի հետ. «Ժողովուրդ»
2302 դիտում
14:33 21-05-2022
Վաղը Բրյուսելում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի է բերվելու. Ղազինյան
1722 դիտում
09:58 22-03-2019
Անցումային արդարադատության գաղափարը կամաց-կամաց միս ու արյուն է ստանում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1039 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1096 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
754 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»