211652_close_icon
views-count2362 դիտում article-date 09:37 11-03-2020

Վարչական դատարանի դատավորներին «հասկացրել» են, որ պետության դեմ վճիռները պետք է հասցվեն նվազագույնի․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթը ուշագրավ տեղեկություններ է ստացել՝ իշխանության վերին օղակներում կայացված հերթական շատ ուշագրավ քաղաքական որոշման մասին: Ըստ այդմ, Վարչական դատարանի բոլոր դատավորներին «հասկացրել» են, որ այսուհետ պետության դեմ վճիռները պետք է հասցվեն նվազագույնի, եթե ամբողջությամբ բացառելը հնարավոր չէ, իսկ որոնք արդեն իսկ կայացվել են, պետք է բեկանվեն: Ի՞նչ է նշանակում այս ամենը. մեր զրուցակից իրավաբաններից մեկը նշում է, որ եթե իսկապես նման ներքին որոշում կա, դա պարզապես լուրջ հարված կլինի հատկապես փոքր ու միջին բիզնեսին, ինչպես վարորդներին և այլն, քանի որ վարչական դատարանում հիմնականում բողոքարկվում են հարկային տուգանքները, ճանապարհային ոստիկանության ակտերը և այլն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր