3265 դիտում
10:11 13-03-2020
ԱԱԾ-ում սպասվող լյուստրացիային ՀՀ-ում սպասում են շունչը պահած. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում հաճախ է խոսվում ուժային կառույցների փոփոխությունների, այնտեղ սպասվող խորքային ու բովանդակային ռեֆորմների մասին։ Անգամ պարբերաբար լուրեր են շրջանառվում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանին սատարող, բայց օտարերկրյա դրամաշնորհներից սնվող որոշ կառույցների ներկայացուցիչներն ամեն ջանք գործադրում են ուժային ոլորտներում լյուստրացիայի հասնելու համար։ Խոսքը մասնավորաբար ազգային անվտանգության ծառայությունում սպասվող լյուստրացիայի մասին է, որին Հայաստանում սպասում են շունչը պահած։
Նախօրեին այս թեմային ստիպված էր անդրադառնալ նաև ԱԱԾ-ն. «Թերություններ հայտնաբերելու դեպքում ձեռնարկվում են համապատասխան միջոցներ դրանք վերացնելու ուղղությամբ, ուստի ծառայությունում լյուստրացիա իրականացնելը գտնում ենք ոչ նպատակահարմար։ Միաժամանակ, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ լյուստրացիա կարող է իրականացվել միայն համապատասխան օրենքի առկայության դեպքում»:
«Փաստ» թերթի տեղեկություններով, ոլորտի պատասխանատուները և համակարգի ողնաշարը կազմող կադրային սպաները սվիններով են ընդունել իշխանությունների կողմից ԱԱԾ-ում արմատական փոփոխություններ իրականացնելու գաղափարը, առավել ևս բավական կոշտ է եղել վերաբերմունքը լյուստրացիայի մասին շրջանառվող մտադրության նկատմամբ։
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, համակարգի ներսում տեղի է ունեցել բավականին լուրջ քննարկում, և չի բացառվում, որ առաջիկայում նման քննարկում էլ լինի վարչապետի հետ։ Ըստ այդմ, Փաշինյանին առավել խորքային կներկայացվեն հարցի ռիսկային կողմերն ու դրանց հնարավոր վտանգավոր հետևանքները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2829 դիտում
09:01 08-07-2022
ՊՆ-ում կադրային ջարդ է սկսվելու. շունչները պահած սպասում են․ «Ժողովուրդ»
1639 դիտում
09:05 16-03-2023
ՔՊ-ում շունչները պահած սպասում են․ ով է լինելու հաջորդը. «Ժողովուրդ»
2394 դիտում
09:40 30-07-2020
Դատավորները «շունչները պահած» սպասում են. ով է հաջորդը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1042 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1096 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
754 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»