4766 դիտում
10:35 13-03-2020
«Սամասուդի» ու «ռազբորկաների» «մշակույթը» պետք է բացառել. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Որոշ ժամանակ առաջ ձևավորվել էր, այսպես կոչված, «հեղափոխության պահապանների» կիսառազմականացված արտաքինով ինչ-որ խումբ, որի անդամները պարբերաբար սպառնալից գրառումներ էին կատարում սոցցանցերում բոլոր նրանց հասցեին, ովքեր դեմ են «հեղափոխությանը»:
Ճիշտ է՝ հընթացս նրանք սպառնալիքների հասցեատեր դարձրին իբր «պետության» դեմ հանդես եկողներին, սակայն ակնհայտ էր, որ պետությունն իշխանությունների հետ նույնականացնելու միտումների շարքին է պետք դասել այս «սրբագրումը»: Նրանք իրենց գրառումներում չէին էլ թաքցնում, որ «հարկ եղած դեպքում` դիմելու են ծայրահեղ միջոցների»:
Այս ընթացքում իրավապահ մարմինները ոչ մի քայլ չձեռնարկեցին, ինչի արդյունքում էլ խումբն «այցելեց» Նիկոլ Փաշինյանին վիրավորած անձին ու սպառնալիքների ներքո (սպառնալիքները սկսել էին դեռ նախօրեին սոցցանցում. «Կա՛մ ներողություն կխնդրի, կա՛մ կպատժվի») ստիպեց ներողություն խնդրել:
Այն, որ ցանկացած անձի վիրավորող, անվանարկող, հայհոյող, ատելություն սերմանող երևույթները պետք է բացառվեն, անկասկած է: Սակայն դա իրավապահ մարմինների խնդիրն է, այլ ոչ թե ինչ-որ անհասկանալի խմբավորման: Այսպիսի «այցերի» ամենամեծ վտանգն այն է, որ «սամասուդի» ու «ռազբորկաների» «մշակույթը» կարող է ընդարձակվել և չսահմանափակվել սոսկ ներողությամբ՝ հետագա անկանխատեսելի հետևանքներով: Կարո՞ղ է մի օր էլ արթնանանք ու ականատես լինենք այլոց «պահապանների» ջոկատների, որոնք էլ իրենց միջոցներով փորձեն ներողություն կորզել կամ պատժել իրենց «պահպանյալին» վիրավորածներին կամ հայհոյածներին:
Ուրախալի է, որ իշխանական թևից հնչեցին դատապարտող հայտարարություններ՝ նշելով, որ նման երևույթների հետ համակերպվել չի կարելի: Շատ լավ է, որ երևույթը անընդունելի համարեց ու դատապարտեց նաև վարչապետը: Բայց խնդիրը միայն այս դեպքը չէ, այլ երևույթը: Անկախ կոնկրետ այս դեպքին իրավապահների արձագանքից՝ հիմնավորապես պետք է բացառել ինքնադատաստանի որևէ հնարավորություն, նմանատիպ որևէ խմբի գոյություն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6648 դիտում
09:42 22-02-2014
Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանությունը կապված է քրեական «ռազբորկաների» հետ․ Ժողովուրդ
Այս բաժնից
1033 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1093 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
754 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»