12161 դիտում
12:06 14-03-2020
Բավրա անցակետը հատելիս 2 օտարերկրյա քաղաքացի մեկուսացվել է. իրականացվել է նմուշառում. Շիրակի մարզպետ
Բավրա անցակետը հատելիս 2 օտարերկրյա քաղաքացի մեկուսացվել է՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում: Այս մասին Facebook-ի իր [url=https://www.facebook.com/tigranpetrosyanN10/posts/640215730150169]էջում [/url]գրել էր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հայ-վրացական սահմանը հսկողության տակ է։ Այսօր բեռնատարի երկու օտարերկրացի վարորդների մոտ Բավրա անցակետը հատելիս գրանցվել է մարմնի ջերմաստիճանի նորմայից փոքր շեղում, սակայն ընթացակարգերի համաձայն նրանց մեկուսացրել են, իրականացվել է նմուշառում, վաղը կստանան պատասխանները։ Բժիշկների նախնական գնահատմամբ նրանք շատ շուտով տան ճանապարհը կբռնեն»:
Մարզպետը լրագրողներին հայտնել է, որ ընդհանուր առմամբ՝ Շիրակի մարզում վիճակը կայուն է, մտահոգության լուրջ օջախներ չկան. «Նույնիսկ այն մարդկանց քանակն է նվազել, ովքեր այս ընթացքում մեր ուշադրության կենտրոնում են եղել՝ խոսքը ռիսկային երկրներից վերադարձած քաղաքացիների մասին է: Մենք հիմա, ելնելով հանրապետությունում առկա ռիսկերից, կանխարգելիչ միջոցառումներ ենք իրականացնում»:
Մարզպետը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի մի շարք պատասխանատու ստորաբաժանումների եւ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի դեմ տարվող պայքարի միջոցառումներն ու քայլերը։ «Մեզ համար շատ կարեւոր է ամեն ինչ անել կանխարգելիչ աշխատանքներում բացթողումներ չունենալու համար, պետք է համագործակցեն բոլոր պատասխանատու կազմակերպությունները, կարեւոր է հստակեցնել անհրաժեշտ տեղեկատվությունը, լինել պատրաստ, օպերատիվ՝ աշխատանքներում»,-նշեց մարզպետը։
Անդրադառնալով վերջին օրերին ուշադրության կենտրոնում հայտնված դեպքերին ՝ այդ թվում մանկահասակ երեխայի առողջական վիճակի հետ կապված, մարզպետը վստահեցրեց, որ թեստավորման արդյունքները եղել են բացասական:
Խոսելով անհրաժեշտության դեպքում մարզում արագ արձագանքման շտաբեր ստեղծելու մասին, Տիգրան Պետրոսյանը նշեց, որ կան հստակ ձեւաչափեր: Մարզպետը նաեւ վստահեցրեց, որ, անհրաժեշտության դեպքում, գործողությունները կբաշխվեն ինչպես առողջապահական առաջնային օղակների, այնպես էլ հիվանդանոցների միջեւ, իսկ շաբաթ կիրակի օրերին պոլիկլինիկաներում կսահմանվեն հերթապահություններ:
Շիրակի մարզում Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հանձնարարությամբ ախտահանիչ միջոցառումներ են իրականցվել Շիրակի մարզի ներմարզային եւ համայնքային կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցներում։
Աշխատանքները կրելու են շարունակական բնույթ։
Այս ընթացքում Բավրայի անցակետում ու «Շիրակ» օդանավակայանում կշարունակվի գործել հսկողության նույն ռեժիմը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
571 դիտում
11:55 24-12-2024
Պետք է սկսել խոսել այսպես կոչված «նախկինների» մասին, և պետք է Փաշինյանից խլել այդ թեման․ Վահե Հովհաննիսյան