211652_close_icon
views-count3439 դիտում article-date 23:26 14-03-2020

Անի Խաչատրյան.Եկեք մտածենք այս երկրի մասին, ճանապարհենք այս մարտահրավերը

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երբ երկրում խուճապ է, խնդիրը աշխարհով մեկ,կյանքեր խլող, վտանգավոր, որի դեմ պաշտպանման միջոց կարելի է ասել չկա, բայց մենք իշխանություն ու ընդիմություն ենք խաղում, մարդկային կյանքերի վրայով քաղաքական օրակարգեր ստեղծում, տեղից խուճապահար ժողովրդի խուճապին խուճապի այլ չափաբաժին ավելացնում....ու հետո էլ աում ենք, որ մենք միասնական ժողովուրդ ենք: Սա բարոյականության բոլոր սահմաններից դուրս է, կասեք քաղաքականությունը անբարոյականություն է, որի հետ համաձայն չեմ, բայց անբարոյականներն էլ են մարդիկ և կարող են վարակվել: Եկեք մտածենք այս երկրի մասին, ճանապարհենք այս մարտահրավերը և հետո էլի կանցնենք իրար քարկոծելու գործին... Իշխանություն, ընդիմություն, քաղաքացի, լրատվամիջոց բոլորիս է վերաբերվում…»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր