2336 դիտում
10:51 17-03-2020
ՏԻՄ ընտրությունները կրկին դուրս մնացին կուսակցությունների ուշադրությունից. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Չնայած երկրում ստեղծված բավականին բարդ ու համաճարակային իրադրությանը, մարտի 15-ին Արագածոտնի, Լոռու և Շիրակի մարզերի՝ Չկալով, Տուֆաշեն, Ագարակ, Նահապետավան և Գեղանիստ համայնքներում տեղի ունեցան համայնքի ղեկավարի ընտրություններ։ ԿԸՀ-ն հայտարարեց, թե ընտրությունները չեղարկելու իրավական գործիքներ չկային:
Հատկանշական է, որ այս ընտրությունները դուրս էին մնացել ոչ միայն հանրային ուշադրության կենտրոնից, այլև կուսակցությունների տեսադաշտից, քանի որ դրանք կարելի է գնահատել որպես ապակուսակցական։ Առաջադրված թեկնածուները բոլորն էլ անկուսակցական էին։
«Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, անկուսակցական ներկայացող թեկնածուները հիմնականում նախկին իշխանությունները ներկայացնող կամ երբևէ ներկայացրած անձինք են, որոնք «շառից-փորձանքից» հեռու մնալու նպատակով անկուսակցականի «կերպարով» են իրականացնում իրենց գործունեությունը։ Եվ փաստը մնում է փաստ, որ ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո էլ տվյալ անձինք ունեն բավարար հեղինակություն և հնարավորություն՝ ընտրություններում վերընտրվելու համար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարւմ:[/b]
Նմանատիպ նյութեր
3511 դիտում
13:35 13-02-2020
«Կուսակցությունների մասին» օրենքով վերանայվելու է կուսակցությունների ֆինանսավորման կարգը. Ավինյան
1177 դիտում
23:36 25-02-2014
Ուկրաինայում կատարվող իրադարձությունները դուրս չեն մնացել նաև աստղագետների ուշադրությունից
Այս բաժնից
997 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1081 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»