211652_close_icon
views-count4164 դիտում article-date 09:48 18-03-2020

Նիկոլ Փաշինյանն արձակուրդից հետ է կանչել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2020 թվականի մարտի 2-ի n 289-ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում է ստորագրել. «Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով՝ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի մարտի 2-ի «Հայկ Չոբանյանին արձակուրդ տրամադրելու մասին» N 289-Ա որոշումը»,-ասված է վարչապետի որոշման մեջ: Վարչապետի մեկ այլ որոշմամբ չեղարկվել է նաեւ Կառավարության Կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշումը:

Նմանատիպ նյութեր