2652 դիտում
10:47 18-03-2020
Զբոսաշրջային ընկերություններին պետք է «վարկային արձակուրդ» տրամադրել․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Այս օրերին, հասկանալի պատճառներով, բազմաթիվ արտասահմանյան այցեր, ճամփորդություններ, տուր փաթեթներ են չեղարկվել, ինչի արդյունքում շատ տուրիստական կազմակերպություններ հայտնվել են մեծ գումարների վերադարձման խնդրի առաջ: Արդեն իսկ ոլորտում գործող բազմաթիվ տուրիստական ընկերությունների ղեկավարներ այս խնդրով դիմել են Տուրիզմի հայկական ֆեդերացիա և խնդրել հետամուտ լինել ստեղծված իրավիճակից ելքեր փնտրելու հարցում:
Այս ուղղությամբ է «ՀՀ»-ի զրույցը Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ, զբոսաշրջության ոլորտի մասնագետ Մեխակ Ապրեսյանի հետ: Նա, մասնավորապես, նշել է. «Առաջին հերթին պետք է ոլորտին համակարգված աջակցություն ցուցաբերենք, պետք է կարողանանք վնասի չափը հաշվարկել և, ըստ հնարավորությունների, անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել: Առաջարկում եմ ոլորտում բարեխիղճ հարկատուներին ֆինանսական աջակցություն տրամադրել հարկային արտոնությունների, անտոկոս վարկերի տեսքով:
Օրինակ՝ 2019 թ. հարկային վճարումների արդյունքների հիման վրա: Տնտեսվարողը մինչև ապրիլի 20-ը, ելնելով նախորդ տարվա շրջանառությունից, պետք է շահութահարկ վճարի ըստ իր ունեցած շահույթի: Հարկային արտոնությունների մասով կարելի է քննարկել՝ տարաժամկետ երկարաձգել կամ վերանայել դրույքաչափերի նվազեցման հարցը:
Կան տրանսպորտային ընկերություններ, որոնք մեծ վարկեր ունեն վերցրած, ներդրումներ են կատարել, թարմացրել են տրանսպորտային պարկը բավական թանկարժեք մեքենաներով, և պետք է վարկերը ժամանակին վճարեն: Այս պարագայում է պետք նրանց «վարկային արձակուրդ» տրամադրել: Եվ խոսքը ոչ միայն տրանսպորտային ընկերությունների մասին է, այլև տուրօպերտորների, զբոսաշրջային ընկերությունների»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3163 դիտում
14:54 14-09-2017
«Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային երթուղին արժանացել է «Տարվա լավագույն զբոսաշրջային նախագիծ» մրցանակին
Այս բաժնից
1027 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1093 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
754 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»