2706 դիտում
15:01 18-03-2020
ԿԳՄՍ նախարարությունը և մարզպետարանները կիրականացնեն դպրոցների ախտահանում
Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով փակված բոլոր ուսումնական հաստատություններում կիրականացվի ախտահանում։
«[url=https://armenpress.am/arm/news/1009083.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսում այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
«Մենք պատրաստվում ենք մարզպետարանների հետ ակտիվ աշխատել և առաջիկա օրերից սկսել դպրոցներն ամբողջությամբ ախտահանել: Սա առիթ է, որ եթե դպրոցներում վարակներ կան, վերացվեն: Ախտահանման մեծ գործընթաց կլինի ուսումնական հաստատություններում, և սա լրացուցիչ հանգստացնող հնարավորություն է, որ դպրոցները արտակարգ իրավիճակից հետո լիարժեք պատրաստ լինեն դասապրոցեսին»,- նշեց Հարությունյանը:
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 84-ի: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել հիվանդանոցից:
Նմանատիպ նյութեր
2936 դիտում
09:31 11-03-2017
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին մարզպետարանները մատնված են պարապուրդի և անգործության. «Ժողովուրդ»
1260 դիտում
09:16 03-04-2019
«Մահակներ»՝ ՏԻՄ մարմինների գլխին. Իշխանություններն ուժեղացնում են մարզպետարանները. «Փաստ»
4025 դիտում
09:36 24-08-2019
Իշխանությունները, հնարավոր է, փակե՞ն մարզպետարանները. «Ժամանակ»
Այս բաժնից
979 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
1000 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»