211652_close_icon
views-count3000 դիտում article-date 09:13 19-03-2020

Խնդրում եմ հետևել տանը մնալու հրահանգին․ Քիմ Քարդաշյան․ «Ամերիկայի ձայն»

Քիմ Քարդաշյանը Facebook, Twitter և Instagram սոցիալական ցանցերի միջոցով կոչ է արել միլիոնավոր իր հետևորդներին կորոնավիրուսի համաճարակի պատճառով մնալ տանը և չվտանգել իրենց ու հարազատների առողջությունը: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5334465.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Նրա գրառման մեջ ասված է՝ «Խնդրում եմ բոլորին, հատկապես նրանց, ովքեր երիտասարդ ու առողջ են, հետևել տանը մնալու հրահանգին, եթե մտածում եք ձեր մայրերի, հայրերի, պապիկ-տատիկների, քույրերի, եղբայրների և հանրության մասին: Եթե չեք գնում աշխատանքի, սնունդ կամ առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելու, բժշկի կամ կարիք ունեցող որևէ մեկի մոտ, օրինակ ձեր տարեց հարևանի, ապա խնդրում եմ մի անտեսեք տանը մնալու նախազգուշացումները` վիրուսի տարածումը կանխելու համար»: Հեռուստաաստղն ընդգծել է. «Այս վիրուսը չունի ռասայական, տարիքային, սեռական խտրականություն: Այն վերաբերում է մեզ բոլորիս և մենք այս ամենի միջով կանցնենք միասին: Բոլորիդ փոխանցում եմ իմ սերն ու ընտանիքիս աղոթքները»,- իր գրառումն է ավարտում Քարդաշյանը:

Նմանատիպ նյութեր