Հարավային Կորեայում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 8 հազար 799-ի
Հարավային Կոերայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 8799-ի: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով Հրվ. Կորեայի առողջապահության նախարարությանը:
Նոր հաստատված դեպքերի թիվը 147 է: Ընդհանուր հաշվով՝ առողջացել է 2612 մարդ, կորոնավիրուսից մահացել է 102 մարդ:
Հիշցնենք, որ Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:
Մարտի 21-ի վերջին տվյալների դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 160 է: