8239 դիտում
19:22 21-03-2020
Աննա Հակոբյան. Մեր ընտանիքի համար էլ է դժվար այս օրերին փակված մնալ տանը
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Շատերիդ պես, մեր ընտանիքի համար էլ է դժվար այս օրերին փակված մնալ տանը։
Հասկանում ու գիտակցում ենք, որ շատերդ կարոտել եք դասերը, ընկերներին, աշխատանքը, գարնանային Երևանում զբոսնելուն։ Մենք էլ ենք կարոտել։
Սակայն այս պահին անչափ կարևոր է մեր բոլորի բարձր գիտակցությունը։
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակածների և մահերի ցուցանիշը սարսափելի է։ Բարեբախտաբար, մեր երկրում մահվան դեպք չի գրանցվել, սակայն վարակվածների թիվն էլ մտահոգիչ է։
Հետևաբար, հանուն մեզ, հանուն մեր ընտանիքների, մեր երեխաների, մեր ծնողների, մեր ընկերների, մեր համաքաղաքացիների, մեր երկրի ու մեր ժողովրդի մնանք տանը, օգնենք բժիշկներին և պատկան մարմիններին ավելի արագ հաղթելու այս համաճարակին։
Օգնենք նրանց ավելի շուտ բնականոն կյանքի վերադառնալու ցանկությամբ։
Աստված պահպանի մեր երկիրը և մեր ժողովրդին։
Հ․Գ․ Լուսանկարը 2019 թվականի հունվարի։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1939 դիտում
19:35 15-07-2023
Ֆիզիկայից բան չեմ հասկանում, դժվար էլ հասկանամ․ Աննա Հակոբյան
1297 դիտում
23:00 19-07-2023
Մեր այսօրվա ընթրիքը պատրաստեցի մեր աճեցրած բանջարեղենով․ Աննա Հակոբյան
Այս բաժնից
2260 դիտում
11:09 27-10-2024
Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը կյանքի և առողջության համար վտանգ ներկայացնող սպառնալիքներ է ստացել. aravot.am
625 դիտում
10:36 27-10-2024
Փարաքար համայնքի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ