11150 դիտում
22:09 21-03-2020
Թուրքիայում կորոնավիրուսի պատճառով 65-ն անց մարդկանց արգելվել է փողոց դուրս գալ
Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում թուրքական իշխանությունները 65 և ավելի բարձր տարիք ունեցող մարդկանց, ինչպես նաև քրոնիկ հիվանդություններ ունեցողներին արգելել են փողոց դուրս գալ: Արգելքը ուժի մեջ կմտնի մարտի 22-ին: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը:
Այդ կատեգորիայի քաղաքացիներին արգելվում է զբոսնել բաց տարածքներում, ինչպիսիք են՝ զբոսայգիները կամ պուրակները:
Նշենք, որ մարտի 16-ին կորոնավիրուսի պատճառով Թուրքիայում փակվեցին բոլոր գիշերային ակումբներն ու բարերը: Մինչ այդ Թուրքիան դադարեցրել էր ավիահաղորդակցությունը 46 երկրների հետ: Ընդհանուր առմամբ, ավիահաղորդակցությունը դադարեցված է 68 պետության հետ:
Ներկա պահին Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսից վարակվելու 359 դեպք:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
622 դիտում
10:12 19-01-2025
Զանգվածային անկարգություններ ադրբեջանական Իմիշլիում
694 դիտում
22:54 18-01-2025
Թրամփը մտադիր է կրիպտոարժույթը ազգային առաջնահերթություն սահմանել․ Bloomberg