13328 դիտում
21:12 22-03-2020
Գևորգ Գրիգորյան. «COVID-19 Հայաստան» փաստահավաք խումբը ստեղծում է առողջապահական ճգնաժամային կենտրոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«COVID-19 Հայաստան» փաստահավաք խումբն ստեղծում է առողջապահական ճգնաժամային կենտրոն (Crisis Center): Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ, բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը:
«Մենք ստացել ենք զանգեր, որ մարդիկ ավելի շատ անհանգստացած են առողջապահական պրոբլեմներով՝ իրենց ուղեկցվող հիվանդությունների սրացման, հնարավոր բուժման կազմակերպմամբ և այլ բժշկակական, մասնագիտական խնդիրներով: Հաշվի առնելով այդ փաստը՝ մենք որոշում ենք կայացրել ստեղծել առողջապահական բժշկական ճգնաժամային կենտրոն, որտեղ բժիշկ փորձագետ կաշխատի և Ձեր զանգերի պարագայում կկապվի Ձեզ հետ: Դուք զանգարահարելու եք փաստահավաք խումբ, ասելու եք Ձեր գանգատը և մեր մասնագետն անպայման կապվելու է Ձեզ հետ, որ տա համապատասխան պարզաբանում, իրականացնի ուղղորդում»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1717 դիտում
12:36 16-09-2020
«Ճգնաժամային իրավունք»՝ նոր մասնագիտություն Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում
2342 դիտում
10:33 29-05-2020
Փաստահավաք նոր խումբը պետք է գնահատական տա 1991-2018 թվականներին կատարված խախտումներին․ «Ժողովուրդ»