2076 դիտում
15:45 24-03-2020
Արցախում 440 միայնակ թոշակառուները կապահովվեն պարենամթերքով և հիգիենիկ պարագաներով
Նոր տեսակի կորոնովիրուսային վարակի (COVID-19) տարածումը կանխելու և աշխատողների անվտանգ ու առողջության համար անվնաս պայմաններ ապահովելու նպատակով Արցախի Հանրապետության աշխատանքի սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ։
Ինչպես հայտնեցին Արցախի տեղեկատվական շտաբից, նախարարությունում ապահովվել են աշխատատեղում գտնվող մարդկանց քանակը նվազեցնելուն ուղղված ճկուն աշխատանքային պայմաններ՝ հղի կանանց, նախադպրոցական, դպրոցական տարիքի և հատուկ խնամք պահանջող երեխա ունեցող, 60 և ավելի տարիքի, ինչպես նաև առողջական խնդիրներ ունեցող 35 աշխատակիցների համար:
«Նախարարության մասնաշենքերի սենյակները, դռներն ու դրանց բռնակները օրական 2 անգամ ՝ ժամը 13:00-ին և 18:00-ին, ախտահանվում են քլորի հիմքով ախտահանիչ միջոցներով: Աշխատանքի բնույթով պայմանավորված՝ քաղաքացիների հետ հաճախակի շփվող աշխատակիցներն ապահովվել են բժշկական դիմակներով, ձեռնոցներով ու ալկոհոլային հիմքով ախտահանիչներով:
Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 և թիվ 2 գիշերօթիկ հաստատություններում ստեղծված են համապատասխան պայմաններ՝ ձեռքերի կանոնավոր ախտահանման համար: Հաստատությունն ապահովված է ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներով (ալկոգել), բժշկական դիմակներով ու ձեռնոցներով:
ՊՈԱԿ-ների շենքերն օրական մեկ անգամ ախտահանվում են քլորի հիմքով ախտահանիչ նյութերով, իսկ դռներն ու դրանց բռնակները՝ օրական երկու անգամ: Խնամվող երեխաները ջերմաչափվում են, զննվում է նրանց առողջական վիճակը: Մեկուսացման նպատակով ժամանակավոր դադարեցված են երեխաների հետ տեսակցությունները, երեխաների ելումուտը սահմանափակված է:
«Ստեփանակերտի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոն» ՊՈԱԿ-ում աշխատողների և այցելուների համար ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչները տեղադրվել են տարբեր վայրերում: Դիմակներով ապահովված են բոլոր աշխատողները, այցելուների հետ շփումը տեղի է ունենում բավարար հեռավորության վրա, շենքն ախտահանվում է օրական մեկ անգամ քլորի հիմքով ախտահանիչ նյութերով, իսկ դռներն ու դրանց բռնակները՝ օրական երկու անգամ:
«Ստեփանակերտի տունինտերնատ» ՊՈԱԿ-ի շենքի մուտքի մոտ անձնակազմի համար տեղադրվել են ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներ, այցելուների համար ժամանակավոր դադարեցվել են տեսակցությունները: Անձնակազմն ապահովված է բժշկական դիմակներով, ամենօրյա ռեժիմով խնամվող անձինք ջերմաչափվում են: Բոլոր սենյակներն ամենօրյա ռեժիմով օդափոխվում են, մաքրվում ժավելի լուծույթով և քլորաջրով:
Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնի կողմից սպասարկվում են հանրապետության 162 միայնակ տարեց և հաշմանդամ, որոնցից 112-ը՝ Ստեփանակերտ քաղաքում: Կենտրոնի աշխատակիցներն ապահովված են բժշկական դիմակներով և ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներով:
440 միայնակ թոշակառուներ նախարարության կողմից կապահովվեն պարենամթերքով և հիգիենիկ պարագաներով՝ մեկ ամսվա հաշվարկով»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ նյութեր
1668 դիտում
18:14 17-11-2020
Արցախ վերադարձած ընտանիքները կշարունակեն ապահովվել պարենամթերքով և անհրաժեշտ պարագաներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2853 դիտում
21:49 10-10-2021
Արցախում ժամը 20-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 440 ընտրող կամ ընտրողների 59.2 %
Այս բաժնից
445 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1054 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
730 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել