1403 դիտում
13:27 24-03-2020
ԼՀԿ-ն առաջարկում է ընդլայնել համայնքի ավագանու լիազորությունները
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունների օրենքի նախագիծը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն հեղինակել է խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:
Օրենքի նախագծով՝ համայնքի ավագանին իր որոշմամբ հավանություն է տալիս նվիրատվության ընդունմանն այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, իսկ նվիրատվության առարկայի արժեքը (գումարը) գերազանցում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, ինչից հետո միայն համայնքի ղեկավարն իրավասու է կնքելու նվիրատվության պայմանագիրը`բացառությամբ սահմանամերձ բնակավայրերում պաշտպանական բնույթի նվիրատվությունը, որը ձևակերպվում է գաղտնի գրիֆով:
Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի փետրվարի 13-ի նիստում ընդունվել է 51 կողմ, 29 դեմ և 17 ձեռնպահ ձայներով:
Նմանատիպ նյութեր
1841 դիտում
14:21 05-02-2020
«Լուսավոր Հայաստան»-ն առաջարկում է ընդլայնել համայնքի ավագանու լիազորությունները
2617 դիտում
12:14 10-02-2020
ԼՀԿ-ն առաջարկում է ընդլայնել հայտարարագիր ներկայացնող պաշտոնյաների շրջանակը
Այս բաժնից
1639 դիտում
21:30 31-01-2025
ՊԵԿ-ը շարունակում է ներկայացնել՝ ինչպես լրացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը
1021 դիտում
21:10 31-01-2025
«Սահմանազատման» ավարտին խոցելի Տավուշ ենք ունենալու՝ ծանրացող մարտահրավերներով․ Աբրահամյան