6246 դիտում
23:16 25-03-2020
Telcell-ը շտապ կարգով առևտրային ընկերությունները զինում է սկաներներով՝ անհպում վճարումների կազմակերպման համար
«Թել-Սել» ընկերությունը ապրիլի 1-ից մեկնարկում է մանրածախ առևտրի օբյեկտներն անհպում վճարման հատուկ սկաներներով զինելու ծրագիրը:
«Կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ անհրաժեշտ է նվազագույնի հասցնել մարդկանց հետ և ընդհանուր օգտագործման մակերեսներին անմիջական շփումները: Scan and Pay տեխնոլոգիան հաճախորդներին հնարավորություն կտա կատարել 100% անշփում վճարումներ: Գնումների համար վճարելիս բավական է Telcell Wallet հավելված կրող սմարթֆոնը մոտեցնել խանութի դրամարկղին ամրակցված սկաներին: Վճարման գործընթացը տևում է 10 վայրկյանից էլ քիչ ժամանակ»,- Telcell-ի որոշումը մեկնաբանում է ընկերության գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը:
Ծրագրի իրականացման համար ձեռք են բերվել հազարավոր սարքեր, և ընկերության մասնագետները պատրաստ են անմիջապես անցնել սարքավորումների տեղադրմանը: Սկաներներն առաջնահերթ կտեղադրվեն մթերային առևտրի կետերում և դեղատներում:
Scan and Pay տեխնոլոգիան ներդնելու համար հարկավոր է կապ հաստատել Telcell-ի հետ և հայտ գրանցել՝ թողնելով հետադարձ կապի տվյալներ: Ինտեգրումը կտևի հաշված օրեր:
Telcell Wallet-ը «Թել-Սել» ընկերության բջջային հավելվածն է, որն օգտատերերին հնարավորություն է տալիս վճարումներ կատարել ավելի քան 400 ծառայությունների դիմաց, ինչպես նաև քարտից քարտ առցանց փոխանցումներ կատարել, ժամանակի իրական ռեժիմում ստանալ դրամական փոխանցումներ։ Իսկ Scan and Pay տեխնոլոգիայի օգնությամբ հնարավոր է տարբեր կետերում գնումների դիմաց ակնթարթորեն վճարել Telcell Wallet-ով՝ հենց էլեկտրոնային դրամապանակի հաշվեկշռից կամ դրամապանակին կցված բանկային քարտից։
[b]«Թել-Սել» ՓԲԸ լրատվական ծառայություն
հեռ.՝ 091 49 82 48[/b]
Նմանատիպ նյութեր
1045 դիտում
13:51 29-04-2020
Telcell Wallet-ը և Հայէկոնոմբանկը ընդլայնում են համագործակցությունն էլեկտրոնային վճարումների ոլորտում
2630 դիտում
13:51 04-08-2015
ՌԴ-ն զինում է Սիրիային՝ ԻՊ-ի դեմ պայքարելու համար. Լավրով
Այս բաժնից
949 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»