1596 դիտում
09:25 26-03-2020
Արցախում ականազերծման ծրագիրը դադարեցված է․ «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ վարչակազմը դադարեցրել է ԼՂ-ում ականազերծման ծրագրի ֆինանսավորումը: Ամերիկահայ կառույցները շարունակում են պայքարն այս ուղղությամբ։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5345568.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
ԱՄՆ վարչակազմը վերահաստատել է իր 2019 թվականի որոշումը Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագրի ֆինանսավորումը դադարեցնելու մասին: Այն պնդում է՝ ականազերծման ծրագիրը, որն իրականացնում է բրիտանական Halo Trust կազմակերպությունը, ավարտված է: Չնայած Halo Trust-ի ֆինանսավորման երկարացման խնդրանքին հայտնաբերված նոր տարածքների ականազերծման համար, վարչակազմն այս հացրում մնաց անդրդելի:
Ի պատասխան ծրագրի մասին մի շարք կոնգրեսականների հարցումներին, պետքարտուղարի օգնական Մերի Թեյլորն ու USAID տնօրենի օգնական Ռիչարդ Փարկերը պատասխան նամակում մատնանշել են, որ 2017 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակչության շրջանում չի եղել ականներից որևէ զոհ: Այժմ քննարկվում է օժանդակության նոր հնարավորություն, մասնավորապես բնակչության նախապատրաստումը խաղաղության:
Ամերիկահայ լոբբիստական կառույցները, սակայն, վստահեցնում են՝ այս ծրագրի շուրջ պայքարը ավարտված չէ: Աշխատանքներն ընթանում են գրեթե ամենօրյա ռեժիմով:
«Վերջացած չէ այս աշխատանքը. Կշարունակվի պայքարը , որ կարողանանք Արցախի օժանդակության ծրագիրը փրկել և ընդլայնել»,- ասում է Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախմբի մամլո խոսնակ Եղիսաբեթ Չուլճյանը:
«Այժմ պայքարում ենք այս ծրագրի երկարացման համար, որպեսզի այն չդադարեցվի ու գումարներ հատկացվեն Արցախում ականազերծման ծրագրին»,- նշում է Ամերիկայի հայկական համագումարի Կոնգրեսի հետ կապերի պատասխանատու Մարիամ Խալոյանը:
Ծրագրի պահպանման աշխատանքները նախկինում ևս տեղափոխվել են ԱՄՆ Կոնգրես:
«Շատ հստակ է, որ գործադիր մարմինը՝ թե Սպիտակ տունը և թե արտգործնախարարություոնը, 1998 թվականից, երբ սկսվեց Արցախին օգնություն ցույց տալու ծրագիրը, դեմ էին դրան: Ամեն տարի ԱՄՆ Կոնգրեսի հետ աշխատանքներ ենք տանում, որպեսզի կարողանանք պահել այս մարդասիրական ծրագիրը»,- ընդգծում է Չուլճյանը:
Կոնգրեսում աշխատանքները 2020-21 թթ. արտաքին հատակացումների բանաձևի շուրջ մեկնարկել են վերջերս: 75 կոնգրեսականներ արդեն հանդես են եկել նամակով, ուր ընդգծել են, որ ականները շարունակում են մեծապես վտանգել Ղարաբաղում խաղաղ բնակչությանը: Նրանք կոչ են անում ներառել արտաքին հատկացումների բանաձևում Ղարաբաղում ականազերծման համար 1.5 միլ դոլար տրամադրելու դրույթը:
Ֆինանսավորման դադարեցումը հաճախ կապվում է նաև ամերիկյան այս վարչակազմի քաղաքականության հետ արտաքին օգնության հարցում:
«Ինչպես հայտնի է այսօր շատ են արտաքին օգնության հետ կապված հատկացումների կրճատումները, որն իրականացնում է այս վարչակազմը: Ցավոք, դրանց թվում է նաև Արցախին հատկացվող օգնությունը»,- փաստում է Մարիամ Խալոյանը:
Ամերիկահայ շրջանակներն ընդգծում են ծրագրի մարդասիրական բնույթը: Ամերիկահայ կառույցները պնդում են՝ 2001 թվականից ի վեր հաջողվել է դուրս բերել հազարավոր ականներ՝ հնարավորություն տալով ականազերծված հողերը օգտագործել գյուղատնտեսության և այլ ոլորտներում: Ծրագիրը նաև կարևոր է խաղաղության պահպանման հարցում, որի դադարեցմամբ, ամերիկահայ լոբբիստների կարծիքով, Բաքուն կստանա սխալ ազդանշան Վաշինգտոնից:
Նմանատիպ նյութեր
4126 դիտում
09:13 06-08-2019
Կոնգրեսականները կոչ են անում Թրամփին շարունակել ականազերծման ծրագիրը․ «Ամերիկայի ձայն»
1563 դիտում
10:29 08-09-2017
Միացյալ Նահանգները շարունակելու է ականազերծման աշխատանքներ կատարել Արցախում. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1027 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1093 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
754 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»