4610 դիտում
10:37 26-03-2020
Ինչի մասին էր զգուշացնում Բիլ Գեյթսը․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Մոտ հինգ տարի առաջ Բիլ Գեյթսը խոսել է համավարակների մասին: Մոլորակի ամենահաջողակ և հարուստ մարդկանցից մեկը, որն իր գործունեությամբ, կարելի է ասել, կերտել է ժամանակակից աշխարհի ներկայիս տեսքը, կարծում եմ, բոլորի համար պետք է որ անառարկելի հեղինակություն լինի՝ անկախ նրանից, թե ինչի մասին է նա խոսում: (Ի տարբերություն իր երկրի ղեկավարի, որը հիմա ասում է, թե ԱՄՆ-ում ապրիլի 12-ին կյանքը կվերադառնա սովորական հուն):
Գեյթսի ելույթի էությունն այն է, որ միկրոբների և վարակի տարածումը (որը կարող է լինել նաև միտումնավոր) ժամանակակից աշխարհում շատ ավելի վտանգավոր է, քան հրթիռները: Այն ժամանակ Աֆրիկայում մոլեգնում էր «էբոլայի» համաճարակը, որը խլեց ավելի քան 11 հազար մարդու կյանք: «Մայքրոսոֆթի» հիմնադրի ուղերձի իմաստն այն է, որ պետությունները փոխանակ իրար սպառնան, միլիարդներ ծախսեն հրթիռների վրա, ավելի լավ է կենտրոնանան համաշխարհային մարտահրավերների վրա, որոնց դիմակայելուն նրանք պատրաստ չեն: Գեյթսն առաջարկում է օգտագործել աշխարհի նյութական, կազմակերպչական, մտավոր, զինվորական ներուժը՝ վտանգի դեմն առնելու համար:
Ամերիկացի գործարարի կանխատեսումները ճիշտ էին, իսկ զգուշացումները՝ տեղին. ոչ թե այն պատճառով, որ նրա մոտ մտքի ինչ անսպասելի փայլատակումներ են առաջացել՝ նա պարզապես ուսումնասիրում է համաշխարհային զարգացումների միտումները և իր հնարավորությունների սահմաններում փորձում է նվազեցնել վտանգները (այդ թվում՝ առողջապահության ոլորտում բարեգործության վրա հսկայական գումարներ ծախսելով):
Աշխարհի հզոր երկրների կառավարություններն, իհարկե, խելացի մարդկանց չեն լսում և շարունակում են իրար դեմ պայքարել: Օրինակ, ոչ մի կորոնավիրուս չի կարողանում հաշտեցնել Միացյալ նահանգներին և Իրանին: «Ջրային հրադադարը», որը հրաշալիորեն նկարագրված է «Մաուգլի» գրքում և հայտնի մուլտֆիլմում, աշխարհում և առանձին պետություններում չի գործում:
Ավելին՝ ի հեճուկս այն հանգամանքի, որ կորոնավիրուսից մահացածների թիվն աշխարհում արդեն հասնում է 20 հազարի, ոչ բոլոր կառավարություններն են հարցին մոտենում պատշաճ լրջությամբ: Մասնավորապես, իշխանությունները չպիտի հայտարարեն այնպիսի միջոցառումների մասին, որոնց իրականացումը չեն կարող կամ չեն պատրաստվում ապահովել: Օրինակ, երբ ասվում է, որ փողոցում պարապ ճեմող մարդկանցից ոստիկանությունը ձևաթուղթ է ուզելու և, նրանց՝ փողոցում գտնվելու անհրաժեշտությունը չապացուցելու դեպքում, տուգանելու է, բայց դա չի արվում: Ավելի լավ է՝ չասվի»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1386 դիտում
17:45 23-01-2014
Բիլ Գեյթսը վերածվել է «ճուտիկի». տեսանյութ
1547 դիտում
11:46 26-01-2014
Բիլ Գեյթսը գովազդում է իր կայքը տարբեր կերպարներով. տեսանյութ
1189 դիտում
14:08 03-11-2014
Բիլ Գեյթսը 500 միլիոն դոլար կնվիրաբերի մալարիայի դեմ պայքարի համար
Այս բաժնից
1018 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1093 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
754 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»