2502 դիտում
12:28 26-03-2020
Երեխայի հանրային ծառայության համարանիշի համար ծնողները չեն այցելի պետգեռիստր
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունած որոշմամբ՝ հավանություն տվեց «Քաղաքացիական կացության ակտերի մասին» և «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքներում փոփոխությունների նախագծին, որով նախատեսվում է, որ երեխայի հանրային ծառայության համարանիշը ամրագրող պաշտոնական փաստաթուղթ կհանդիսանա նաև երեխայի ծննդյան վկայականը և ծննդի պետական գրանցման մասին տեղեկանքը, ինչը կնվազեցնի հանրային ծառայության համարանիշը ստանալու վարչարարությունը:
Մինչ այս գործող կարգավորումներով եթե որևէ գործարքի համար, օրինակ սոցիալական ապահովման ծառայություններից օգտվելու նպատակով, անհրաժեշտություն էր առաջանում ներկայացնել երեխայի հանրային ծառայության համարանիշը, ապա ծնողները այն ձեռք բերելու համար պարտավոր են այցելել բնակչության պետական ռեգիստրի սպասարկման տարածքներ:
Այս օրենքների նախագծերով առաջարկվում է ՀՀ քաղաքացու, Հայաստանում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացու, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող` քաղաքացիություն չունեցող անձի, փախստականի երեխայի, եթե ծնունդը գրանցվել է Հայաստան Հանրապետությունում, ծննդյան վկայականում և ծննդի պետական գրանցման մասին տեղեկանքում նույնպես ամրագրել երեխայի հանրային ծառայությունների համարանիշը:
Նմանատիպ նյութեր
10431 դիտում
19:45 17-01-2014
1,6 տարեկան երեխայի ծնողները նրա թաղման համար գումար չունեն. Aysor.am
1180 դիտում
19:14 23-02-2014
Քեթրին Էշթոնը հնարավոր է վաղը այցելի Կիև
Այս բաժնից
1018 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1093 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
754 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»