3872 դիտում
23:40 26-03-2020
Ուկրաինայի և Հայաստանի ապրանքաշրջանառությունը կարող է աճել մինչև 1 միլիարդ դոլար. փորձագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար անհրաժեշտ է ուսումնասիրել Հայաստանի և Ուկրաինայի, ինչպես ապրանքների, այնպես էլ ծառայությունների կարիքները։ Այս մասին [url=http://analitikaua.net/2020/ekonomicheskie-otnosheniya-ukrainy-i-armenii-imejut-nerealizovannyj-potencial-ekspert/]AnalitikaUA.net[/url]-ի հետ զրույցի ժամանակ ասաց Կովկաս ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը:
Փորձագետի կարծիքով, իրականում Ուկրաինայի և Հայաստանի տնտեսական հարաբերությունները շատ ավելի լուրջ ներուժ ունեն, քան իրականացվում է: «Փոխադարձ առևտրի առավելագույն ցուցանիշները ձեռք են բերվել 2007 և 2008 թթ.-ին:
Այդ պահից սկսած մեր երկրներն այդպես էլ չեն վերականգնել իրենց տնտեսական հարաբերությունների ծավալը. սա նշանակում է՝ արդեն իսկ ձեռք բերված ծավալից չենք իրացնում նույնիսկ որևէ նշանակալի մաս: 2007 թվականին փոխադարձ առևտուրը կազմել է մոտավորապես 300 միլիոն դոլար, 2008 թվականին՝ մոտավորապես 350 միլիոն դոլար: Իսկ 2018 թվականին ընդամենը 170 միլիոն, այսինքն՝ մենք վերադարձել ենք միայն նախաճգնաժամային ցուցանիշների մակարդակի միայն կեսին:
Սա նշանակում է, որ երկրների միջև կա ներուժ, որը պետք է զարգանա, որ երկրները միմյանց առաջարկելու բան ունեն, և հեռանկարում փոխադարձ առևտրի ծավալը կարող է հասնել շատ ավելի մեծ արժեքի, քան դա նախկինում էր, այսինքն ՝ տեսականորեն այն կարող է հասնել միլիարդ դոլարի՝ պատշաճ մոտեցման դեպքում:
Մենք պետք է ուսումնասիրենք, թե ինչի կարիք ունեն երկրները: Ինչ է պետք Հայաստանին, ինչ կարող է առաջարկել Ուկրաինան, ինչ կարող է անհրաժեշտ լինել Ուկրաինային այն ամենից, ինչ Հայաստանն է արտադրում, և, իհարկե, հարկավոր է ինչպես ապրանքների, այնպես էլ ծառայությունների կարիքները ուսումնասիրել»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
931 դիտում
18:00 26-10-2023
ԱՊՀ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը աճել է 55 տոկոսով․ Մհեր Գրիգորյան
1201 դիտում
08:04 09-03-2024
Ինչի՞ արդյունքում է աճել Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը. «Փաստ»
2298 դիտում
21:18 07-11-2019
Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը նվազել է 10 տոկոսով
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին