2325 դիտում
09:27 27-03-2020
Իշխանություններն ինտենսիվ բանակցում սփյուռքի գործարար շրջանակների հետ. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները ներկայումս ինտենսիվ բանակցություններ են տանում սփյուռքի տարբեր գործարար շրջանակների հետ՝ կապված համաշխարհային տնտեսության մեջ կանխատեսվող շրջադարձերի հետ. այդ բանակցությունների նպատակն է՝ այս ուղղությամբ հատուկ մշակված նոր քաղաքականություն տանելը։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, ՀՀ իշխանությունների գլխավոր խնդիրն այն է, որ սփյուռքի բիզնես շրջանակները չփոխեն իրենց բիզնես մտադրությունները։ Իշխանությունները հասցեական փորձում են աշխատել, որպեսզի ճգնաժամը ոչ միայն չչեղարկի նրանց մտադրությունները Հայաստանի հետ կապված առանց այն էլ սակավաթիվ ներդրումների հարցում, այլ հակառակը՝ Հայաստանը դիտակել որպես համաշխարհային ճգնաժամի պայմաններում առավել գրավիչ այլընտրանք:
Մասնավորաբար, հայաստանյան իշխանությունների նպատակն է ամեն գնով ապահովել գործարար այդ շրջանակների օրգանական ներգրավվածությունը հայաստանյան քննարկումներին: Խնդիրն այն է, որ այդ քննարկումները պետք է ներառեն ոչ միայն զուտ հակաճգնաժամային հարցեր, այլև Հայաստանի տնտեսության վերակառուցման խնդիրներ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1718 դիտում
19:12 27-05-2019
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան, նախատեսված է հանդիպում տեղի հայ գործարար շրջանակների հետ
Այս բաժնից
1018 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1093 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
754 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»