211652_close_icon
views-count3427 դիտում article-date 10:03 27-03-2020

Ապատեղեկատվության տարածումը հասցվել է զրոյի․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Հայաստանում արտակարգ դրության սահմանափակման ռեժիմի խախտման ոչ էական դեպքեր են արձագանվել, որոնց համար վարչական տույժի կիրառման անհրաժեշտություն չի եղել: Հայտնի ճշմարտություն է, որ ապատեղեկատվության հիմնական պատճառը տեղեկատվության պակասն է՝ տվյալ դեպքում պետական աղբյուրներից տրվող տեղեկատվության մասին է խոսքը: ՀՀ կառավարությունն այս բացը լիովին փակել է՝ պարետատանը կից ձևավորելով Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն, որտեղ օրական երեք անգամ լիազոր նախարարությունների, պետական կառույցների ներկայացուցիչները տրամադրում են անհրաժեշտ ոլորտային տեղեկատվությունը: Ասուլիսների ընթացքում պատասխանելով լրագրողների հարցերին, որոնց մի մասը նաև համացանցով ստացվածներն են՝ պետության պատասխանատուները լիովին բավարարում են հասարակության մոտ առկա տեղեկատվության պահանջը: Մյուս կողմից էլ անհրաժեշտ է արձանագրել, որ հանրապետության ԶԼՄ դաշտը և սոցիալական ցանցերում ակտիվ քաղաքացիներն այս հարցում դրսևորում են միասնական պետականամետ դիրքորոշում, ինչը մեր ժողովրդի բնավորության բնորոշ գծերից է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր