211652_close_icon
views-count2800 դիտում article-date 11:13 28-03-2020

Խաղողի՝ Նոահ, Օթելլո, Իզաբելա, Ջաքեզ, Քլինթոն, Հերբեմոնթ սորտերից հայկական կոնյակի արտադրությունն արգելվում է․ «ՀՀ»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Պետք է կարողանանք ճիշտ պահպանել հայկական կոնյակի համբավը: Այն մեր երկրի ամենահայտնի խորհրդանիշերից է: Պահանջներ կան, օրինակ, հայկական կոնյակի գինենյութի մասով, որ այն պետք է պատրաստված լինի Հայաստանի և Արցախի տարածքներում աճեցված խաղողի հատուկ սորտերից՝ Ոսկեհատ, Մսխալի, Ճիլար, Գառան դմակ, Կանգուն, Կախեթ, Լալվարի, Ազատենի, Մեղրաբույր, Ռքածիթելի, Բանանց, Մասիս, Վանի, Խնդողնի, Թոզոտ, Սևենի և Սև Արենի: Խաղողի այլ սորտերի կշռային տոկոսը հայկական կոնյակի գինենյութի պատրաստման համար պիտանի խաղողի սորտերի մեջ չպետք է գերազանցի 5 տոկոսը: Խաղողի արգելված սորտերի (Նոահ, Օթելլո, Իզաբելա, Ջաքեզ, Քլինթոն և Հերբեմոնթ) բերքից հայկական կոնյակի արտադրությունն արգելվում է: Միաժամանակ, հայկական կոնյակի գինենյութերում բնական սպիրտի փաստացի նվազագույն քանակությունը պետք է լինի ոչ պակաս 8,0 ծավալային տոկոսից, իսկ գինենյութի համար նախատեսված 100 կգ խաղողի մամլումից ստացված քաղցուի քանակությունը չպետք է գերազանցի 88 լիտրը: Պարզվում է՝ հայկական կոնյակի գինենյութի թորման համար հստակ ժամկետ էլ է սահմանված, որն ընդգրկում է բերքի տարվա նոյեմբերի 1-ից մինչև հաջորդ տարվա հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածը: Պահպանվու՞մ են դրանք»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր